Սիրիայի ազատ բանակի մարտիկները կառավարական ուժերին պատկանող կործանիչ են ոչնչացրել: Այս մասին հայտնում է «Հպարտ Սիրիա» ուսանողական ակտիվիստական կազմակերպությունը՝ Twitter-ի իր միկրոբլոգում:
Ընդդիմությանն աջակցող կազմակերպության տվյալներով՝ օդանավը կործանվել է Դամասկոսից ոչ հեռու՝ Դարաա բնակավայրի երկնքում:
Այլ աղբյուրներ այս տեղեկություն չեն հաստատել՝ փոխանցում է Interfax-ը:








































