Ռիհաննան որոշել էր իր ֆրանսիացի երկրպագուներին անակնկալ մատուցել ու նրանց հրավիրել էր մասնակցելու զանգվածային ֆոտոսեսիային Էյֆելյան աշտարակի հարևանությամբ: Աստղի հետ լուսանկարվելու համար իրար հերթ չտալով՝ մոտենում էին տասնյակ մարդիկ, որոնք գրեթե ճզմում էին միմյանց՝ հայտնում է Mirror-ը:
Համացանցում հրապարակված կադրերից երևում է, թե ինչպես է Ռիհաննան բառացիորեն մխրճվում իրեն ընդառաջ եկող երկրպագուների բազմության մեջ: Թվում է, թե երկրպագուները ուր որ է՝ իրենց սիրելիիին կմասնատեն: Ընդ որում՝ եթե նրանք բարեհաճ գտնվեցին երգչուհու հանդեպ, ապա միմյանց ընդհանրապես չխնայեցին:
Ռիհաննային տեսնելու եկած ֆրանսիացիները հրում էին միմյանց: Ականատեսների խոսքով՝ շատերը հիասթափված հեռացան ֆլեշմոբի վայրից, քանի որ անհնար էր այդ բազմության մեջ անվնաս մնալ:
Էյֆելյան աշտարակի մոտ նույնիսկ շտապօգնության մեքենա է հերթապահել:
Զանգվածային ակցիան նվիրված է եղել Ռիհաննայի նոր ալբոմին:









































