2013թ. ձմեռային տրանսֆերային պատուհանն առայժմ զուրկ է հնչեղ, անակնկալ տեղափոխություններից, որոնց համար Եվրոպական գրանդները (և ոչ միայն) գումարներ չեն խնայել: Փորձենք մեր խոշորացույցի տակ վերցնել Անգլիայի Պրեմիեր լիգան:
Տրանսֆերային շուկայում ակտիվություն էր ակնկալվում հատկապես Լոնդոնի «Չելսի»-ից, որի ղեկավարները դժգոհ էին թիմի ցուցադրած արդյունքներից (տեղի էր ունեցել նաև մարզչական փոփոխություն): Չնայած Ռաֆայել Բենիտեսի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո Ֆերնանդո Տորեսը սկսեց ավելի արդյունավետ գործել, իսպանացին շարունակում էր անկայունությամբ աչքի ընկնել: Լոնդոնյան ակումբը համաձայնության եկավ «Նյուքասլ»-ի հետ և իր կազմ հրավիրեց սենեգալցի հարձակվող Դեմբա Բային, ով «արիստոկրատների» կազմում իր մեկնարկային խաղում («Սաութհեմթփոն»-ի դեմ խաղում՝ Անգլիայի Գավաթի խաղարկության շրջանակներում.- խմբ.) դուբլի հեղինակ դարձավ և կարծես մեկնարկային կազմից դուրս էր թողել Ֆերնանդոյին: Բայի տեղափոխությունից հետո Դանիել Սթարիջը 12 մլն ֆունտի դիմաց տեղափոխվեց «Լիվերպուլ»: «Նյուքասլ»-ը Բայի տրանսֆերի դիմաց ստացած գումարը ծախսեց Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Լիլ»-ի աջ պաշտպան Մատյո Դեբյուշիի տրանսֆերի իրականացման նպատակով՝ վճարելով 7 մլն ֆունտ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Արսենալ»-ի հարձակվողներ Անջելո Էնրիկեսն ու Մարուան Շամախը վարձավճարով տեղափոխվեցին համապատասխանաբար «Ուիգան» և «Վեսթ Հեմ»:
Այսպիսով, Տրանսֆերային ձմեռ-2013. Անգլիա (տեղափոխությունները՝ 15.01.2013, ժամը 18:00-ի դրությամբ):
«Մանչեսթեր Յունայթեդ». Հեռացել են՝ Անջելո Էնրիկես («Ուիգան», վարձավճար), Ջոշուա Քինգ («Բլեքբերն», տեղափոխություն), Ռոբի Բրեդի («Հալ Սիթի», տեղափոխություն), Սքոթ Ուոթոն («Պետերբորո», վարձավճար): Միացած ֆուտբոլիստներ չկան:
«Մանչեսթեր Սիթի». Հեռացել են՝ Ալեքս Նիմելի («Քրիսթալ Փելաս», վարձավճար): Միացած ֆուտբոլիստներ չկան:
«Չելսի». Հեռացել են՝ Դանիել Սթարիջ («Լիվերպուլ», տեղափոխություն՝ 12 մլն ֆունտ), Թոդ Քին («Բլեքբերն», վարձավճար), Բիլլի Քլիֆորդ («Քոլչեսթեր», վարձավճար), Սեմ Ուոլքեր («Քոլչեսթեր», վարձավճար): Միացել են՝ Դեմբա Բա («Նյուքասլ», տեղափոխություն՝ 7.5 մլն ֆունտ):
«Տոտենհեմ». Հեռացած ֆուտբոլիստներ չկան: Միացել են՝ Զեկի Ֆրայերս («Ստանդարդ», տեղափոխություն):
«Էվերթոն». Հեռացել են՝ Ռոս Բարքլի («Լիդս», վարձավճար): Միացած ֆուտբոլիստներ չկան:
«Արսենալ». Հեռացել են՝ Մարուան Շամախ («Վեսթ Հեմ», վարձավճար), Յոհան Ջուրու («Հանովեր», վարձավճար): Միացած ֆուտբոլիստներ չկան:
«Վեսթ Բրոմվիչ». Հեռացել են՝ Քրիս Վուդ («Լեյչեսթեր», տեղափոխություն), Սեմ Մենթոմ («Ուալսալ», ազատ գործակալ): Միացած ֆուտբոլիստներ չկան:
«Լիվերպուլ». Հեռացել են՝ Ադամ Մորգան («Ռոտերդամ Յունայթեդ», վարձավճար), Ջո Քոուլ («Վեսթ Հեմ», ազատ գործակալ): Միացել են՝ Դանիել Սթարիջ («Չելսի», 12 մլն ֆունտ):
«Սուոնսի». Հեռացած ֆուտբոլիստներ չկան: Միացել են՝ Ռոլանդ Լամա («Էսպանյոլ», վարձավճար):
«Սթոք Սիթի». Հեռացել են՝ Դենի Հիգինբոթամ («Շեֆիլդ», ազատ գործակալ), Մայքլ Թոնջ («Լիդս», տեղափոխություն): Միացած ֆուտբոլիստներ չկան:
«Վեսթ Հեմ». Հեռացած ֆուտբոլիստներ չկան: Միացել են՝ Մարուան Շամախ («Արսենալ», վարձավճար), Ջո Քոուլ («Լիվերպուլ», ազատ գործակալ), Վելինգթոն Պաուլիստա («Կրուզեյրո», վարձավճար):
«Նորվիչ». Հեռացել են՝ Էլիոթ Ուարդ («Նոթինգհեմ Ֆորեսթ», վարձավճար): Միացած ֆուտբոլիստներ չկան:
«Ֆուլհեմ». Հեռացել են՝ Ջեյմս Մուսա («Հերեֆորդ», վարձավճար), Ստեֆան Կելլի («Ռիդինգ», տեղափոխություն): Միացել են՝ Քրիս Դեյվիդ («Տվենտե», տեղափոխություն):
«Սանդերլենդ». Հեռացել են՝ Յի Դոնգ-Վոն («Աուգսբուրգ», վարձավճար), Դեյվիդ Մեյլեր («Հալ Սիթի», տեղափոխություն): Միացել են՝ Աբդու Քեդեր Մանգան («Ալ-Հիլալ», վարձավճար):
«Սաութհեմփթոն». Հեռացել են՝ Սեմ Հոսքինս («Սթևենեյջ», վարձավճար), Ռայան Դիքսոն («Բրեդֆորդ Սիթի», վարձավճար): Միացած ֆուտբոլիստներ չկան:
«Նյուքասլ». Հեռացել են՝ Քոնոր Նյութոն («Սենթ Մարեն», վարձավճար), Դեմբա Բա («Չելսի», տեղափոխություն՝ 7.5 մլն ֆունտ): Միացել են՝ Մատյո Դեբյուշի («Լիլ», 7 մլն ֆունտ):
«Ուիգան». Հեռացել են՝ Ռոբ Քիրնան («Բրենթֆորդ», վարձավճար): Միացել են՝ Անջելո Էրնանդես («Մանչեսթեր Յունայթեդ», վարձավճար), Ռոջեր Էսպինոսա («Քանզաս Սիթի», վարձավճար):
«Ասթոն Վիլլա». Հեռացած և միացած ֆուտբոլիստներ չկան:
«Ռիդինգ». Հեռացել են՝ Սամուել Դոմինիկ («Քոլչեսթեր»): Միացել են՝ Հոուփ Ակպան («Քրեուլի Թաուն», տեղափոխություն), Ստեֆան Կելլի («Ֆուլհեմ», տեղափոխություն):
ՔՓՌ. Հեռացել են՝ Մայքլ Հարիման («Ուիքոմբ», վարձավճար): Միացել են՝ Թալ Բեն Հաիմ (ազատ գործակալ):







































