Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Թե ինչպես հարբած հրամանատարը դարձավ անմեղ երիտասարդի մահվան պատճառ

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է Սերգեյ Կարապետյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով նախաքննական մարմնի կողմից Սերգեյ Կարապետյանին առաջադրված մեղադրանքների մեծ մասը չհիմնավորված է ճանաչվել:

Դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ կայացված դատական ակտը այսօրվա պայմաններում կարելի է «համարձակ» անվանել, որովհետև դատարանը ակնհայտորեն հակադրվել է նախաքննական մարմնի մոտեցումներին, գործը լուծել է իր տեսակետից:

Եթե վերադաս ատյանները այս դատավճիռը գնահատեն որպես օրինական ու հիմնավոր, և դատավճիռը օրինական ուժի մեջ մտնի, կին դատավորի համարձակությունը գնահատելի կլինի արդարադատության կայացման առումով:

Քանի որ նախաքննական մարմնի և դատական ակտի եզրահանգումները միմյանցից խիստ տարբերվում են, իսկ դատական ակտը հիմա բողոքարկման փուլում է, ապա երկու կողմերի եզրահանգումներն էլ կներկայացվեն: Իսկ հետագայում՝ գործի քննության ավարտից հետո, պարզ կլինի, թե որ մոտեցումն է օրինական ուժ ստանում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 53-ամյա Սերգեյ Կարապետյանը, լինելով զորամասի հրամանատար, կոչումով՝ գնդապետ, 2010 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 21-23-ն ընկած ժամանակահատվածում զորամասի հսկիչ-անցագրային կետի դիմացի տարածքում, այնուհետև զորամասի իր աշխատասենյակում կատարել է միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ՝ խուլիգանություն, սպանության փորձ, իշխանազանցություն, մարդկանց առևանգում և խոշտանգում:

Նշված օրը զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանը շրջել է դիրքերով, շնորհավորել զինվորներին գալիք Նոր տարվա առիթով:

Ժամը 21-ի սահմաններում նա վերադարձել է զորամաս, հսկիչ-անցագրային կետի տարածքում տեսել կողմնակի անձանց, փորձել է պարզել, թե ովքեր են, ինչ են անում զորամասի տարածքում:

Քաղաքացիական անձը պատասխանել է, թե դեղ են բերել հիվանդ զինծառայողի համար: Երբ հրամանատարը այս քաղաքացուն՝ Աշոտ Ուլիխանյանին առաջարկել է մոտենալ, որպեսզի պարզի նրա ինքնությունը, քաղաքացին չի ենթարկվել, ինչի պատճառով հրամանատարի ու նրա միջև վիճաբանություն է առաջացել:

Հրմշտոց է եղել, հրամանատարը վայր է ընկել, զորամասի տարածքում նա ծեծի է ենթարկվել մեկի կամ մի քանիսի կողմից. ոտքերով հարվածներ են հասցվել հրամանատարի մարմնին, այդ թվում՝ դեմքին:

Ներկաների միջամտությամբ ծեծը դադարեցվել է, հրամանատարը ոտքի է կանգնել, ու հիմա արդեն նա է իր իշխանությունը ցուցադրել զորամասի տարածքում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, սեռական հայհոյանքների զուգորդմամբ, չնչին առիթով վիճաբանության և ծեծկռտուքի մեջ է մտել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչներ Աշոտ Ուլիխանյանի, Տարոն Ենգիբարյանի, Հրայր Արամյանի, Մխիթար Ադամյանի հետ: Ծեծվելուց և ոտքի կանգնելուց հետո Սերգեյ Կարապետյանը ձայնել է, որ իրեն տան ծառայողական մեքենայում գտնվող իր ինքնաձիգը:

Լսելով դա՝ վերոհիշյալ գյուղացիները վտանգ են զգացել, փախել, նստել են իրենց մեքենան ու փորձել են հեռանալ զորամասի տարածքից:

Բայց Կարապետյանը նրանց կյանքից զրկելու դիտավորությամբ մեքենայից վերցրել է իր ինքնաձիգը և կրակոցներ արձակել մեքենայի ուղղությամբ:

Վարորդ Ադամյանը կանգնեցրել էր մեքենան՝ վախենալով, որ գնդակը կդիպչի գազի բալոնին: Մեքենայում գտնվողներն իջել են:

Կարապետյանը զենքի սպառնալիքով նրանց շարել է պատի տակ, օրվա պատասխանատու, փոխգնդապետ Կարապետյանին հրամայել է նրանց ուղեկցել շտաբի վարչական շենք:

Իր աշխատասենյակում, պարբերաբար ոգելից խմիչք օգտագործելով, անձնական և այլ շահագրգռություններից ելնելով՝ զորամասի սպաների, զինծառայողների և այլ անձանց ներկայությամբ առևանգվածների նկատմամբ իր առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, առանց որևէ դիմադրության հանդիպելու, անտեսելով առևանգվածների՝ ներողություն հայցող պատասխանները, ցուցադրաբար ու բացահայտ ծեծի է ենթարկել նրանց, նվաստացնելու նպատակով ձեռքի մկրատով տեղ-տեղ կտրել նրանց մազերը, դիտավորյալ կերպով պատճառել է հոգեկան տառապանք:

Ապա հրազեն ուղղելով նրանց վրա՝ կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել, բայց իր կամքից անկախ հանգամանքում՝ տվյալ պահին աշխատասենյակ մտած քաղաքացիական անձ Անդրանիկի կողմից ինքնաձիգի փողի ուղղությունը շեղելու պատճառով չի կարողացել ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը:

Այդ պահին Տարոն Ենգիբարյանը, Աշոտ Ուլիխանյանը, Հրայր Արամյանը և Մխիթար Ադամյանը, մոտ մեկուկես ժամ գտնվելով առևանգված վիճակում և համոզված լինելով, որ Կարապետյանն ուզում է իրենց սպանել, ողջ մնալու այլ տարբերակ չեն գտել, քան խուճապահար փախչելը, և աշխատասենյակի պատշգամբից՝ շուրջ 7 մետր բարձրությունից ցատկել են ներքև:

Ուլիխանյանը ոտքի կոտրվածք է ստացել, իսկ Ենգիբարյանը, գլխով հարվածելով սալահատակին, կորցրել է գիտակցությունը, տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և, գիտակցության չգալով, հունվարի 10-ին մահացել է:

Նախաքննական մարմինը Սերգեյ Կարապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ կետերով, 375 հոդվածի 1-ին մասով, 131 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 119 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ կետերով:

Սպանության փորձի մեղադրանքը կրկնվում է, որովհետև նախաքննական մարմնի նախնական կարծիքով՝ Կարապետյանը երկու դրվագով էր սպանության փորձ կատարել:

Նախաքննական մարմինը քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին կետով իշխանազանցություն կատարելու մեղադրանք է առաջադրել նաև 43-ամյա Եղիա Գրիգորյանին՝ թիկունքի և կապիտալ շինարարության գծով զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ, և 33-ամյա Հրանտ Դալլաքյանին՝ հրաձգային գումարտակի հրամանատար, մայոր:

Այս պաշտոնատար անձանց նույն բովանդակությամբ մեղադրանք է առաջադրվել. Սերգեյ Կարապետյանից տեղեկանալով, որ նա ծեծի է ենթարկվել քաղաքացիական անձանց կողմից, որոնք արդեն հրամանատարի աշխատասենյակում էին՝ ծեծի ենթարկված, մազերը տեղ-տեղ մկրատով կտրված, վերոհիշյալ պաշտոնյաները անցել են իրենց պաշտոնեական լիազորությունների սահմանը, անձնական այլ շահագրգռությունից ելնելով՝ «հավատարիմ զինակցի և նվիրյալ ստորադասի» տպավորություն ստեղծելու, իրենց նվիրվածությունն ընդգծելու մոլուցքով տարված, առանց խորամուխ լինելու կատարվածի մեջ, իրավիճակը խաղաղեցնելու փոխարեն… հայհոյելով, ոտքերով ու ձեռքերով շուրջ չորս րոպե տևողությամբ հարվածներ են հասցրել առևանգվածներին ու սթափվել են, երբ Աշոտ Ուլիխանյանը ծեծի հետևանքով ուշագնաց է եղել:

Դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ Եղիա Գրիգորյանի նկատմամբ համաներում է կիրառվել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Որոշումը չի բողոքարկվել և մեկ ամիս անց ուժի մեջ է մտել:

Դատաքննության ավարտից հետո մեղադրողն իր ճառում վերանայել է մեղադրանքի կողմի տեսակետը և առաջին դրվագում՝ հսկիչ-անցագրային կետի դիմացի տարածքում Սերգեյ Կարապետյանի կողմից սպանության փորձի իրականացում այլևս չի տեսել, այլ միայն՝ զենքի գործադրմամբ խուլիգանության կատարում:

Մնացած մեղադրանքները մեղադրող դատախազը հաստատված է գնահատել և միջնորդել է Սերգեյ Կարապետյանին դատապարտել 14 տարի ազատազրկման:

Դատարանը, սակայն, այլ եզրակացության է հանգել:

Առաջին դրվագում դատարանը հետևյալ կերպ է վերլուծել զորամասի հրամանատարի վարքագիծը. զորամասի տարածք մտած քաղաքացիական անձանց ինքնությունը պարզելու ընթացքում կռիվ է առաջացել, հրամանատարը ծեծի է ենթարկվել բազմաթիվ մարդկանց ներկայությամբ. նրան գետնին են գցել ու ոտքերով հարվածներ հասցրել, վնասվածքներ պատճառել՝ այդ թվում՝ դեմքի շրջանում: Վեր կենալով՝ հրամանատարը ցանկացել է թույլ չտալ, որ անօրինական պահվածք դրսևորած քաղաքացիական անձինք փախուստի դիմեն: Նա կանգնեցրել է նրանց, իսկ երբ չեն ենթարկվել ու փորձել են մեքենայով փախչել, հրամանատարը, որը նաև հետաքննչական մարմին էր տվյալ պահին, զենքով նախազգուշական կրակոցներ է արձակել օդ, ապա կրակել է մեքենայի ուղղությամբ ու ստիպել, որ փախչողները վերադառնան:

Ըստ դատարանի՝ հրամանատարի վարքը «ստեղծված իրավիճակում հասարակական կարգի դեմ ուղղված մարտահրավեր հանդիսանալ չէր կարող, այն թելադրված չէր շրջապատին հակադրվելու, վերջինիս նկատմամբ իր արհամարհանքը ցուցադրելու ցանկությամբ: Նրա գործողությունները չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ… Նրա վարքագիծն ուղղված է եղել կոնկրետ անձի կամ անձանց դեմ, նպատակ է ունեցել պարզելու նրանց ինքնությունը, զորամաս գալու նպատակները, իրեն ծեծի ենթարկելու պատճառը:

Նշված պայմաններում Սերգեյ Կարապետյանը՝ որպես զորամասի հրամանատար և հետաքննչական մարմին, գործել է օրենքի շրջանակներում, նրա արարքը, այդ թվում՝ զենքի կիրառումը, բխում են օրենքի պահանջներից»:

Դատարանը նշել է նաև չփարատված կասկածները հօգուտ ամբաստանյալի մեկնաբանելու սկզբունքը և ընդգծել, թե մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա:

Դատարանը հաստատված չի համարել մարդկանց առևանգելու մեղադրանքը՝ նշելով, որ հրամանատարը քաղաքացիական անձանց ուղեկցել է շտաբ՝ իր աշխատասենյակ, պարզելու զորամասի տարածք թափանցած, իր նկատմամբ հանցանք կատարած անձի կամ անձանց ինքնությունը, անընդհատ հարցրել է, թե ովքեր են, ինչու են եկել, ով է իրեն խփել: Հետաքրքրվել է, թե, իրո՞ք, ջերմություն է ունեցել այն զինծառայողը, ում համար դեղ էին բերել նրա եղբայրն ու ընկերները:

Դատարանը որպես խոշտանգում չի գնահատել անձանց ծեծելը և մազափունջ կտրելը: Ըստ դատավճռի՝ դա ներառվում է իշխանազանցության մեղադրանքի մեջ:

Հրամանատարն իր «վարսավիրությունը» բացատրել էր հետևյալ կերպ. «Պետք է նրանց մազերը խուզի, հետո բաց թողնի, որ հաջորդ օրը գյուղում չպարծենեն, թե գնացել են զորամաս ու ծեծել հրամանատարին»:

Սակայն ինքը՝ հրամանատարը, իր գործողություններով զինվորական ծառայության շահերին պատճառել էր էական վնաս:

Դատարանը հաստատված չի համարել նաև երկրորդ դրվագով հրամանատարին մեղսագրված սպանության փորձը: Ըստ դատարանի՝ սպանության դիտավորություն ունենալու դեպքում զինված հրամանատարը մեկուկես ժամվա ընթացքում կարող էր իրականացնել իր մտադրությունը:

Ի վերջո, դատարանը հաստատված է գնահատել, որ զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանը կատարել էր պաշտոնեական դիրքի չարաշահում՝ իշխանազանցություն, որը անզգուշաբար առաջացրել էր ծանր հետևանք՝ քաղաքացու մահը: Մեղքը ծանրացնող հանգամանք էր համարվել հանցանքը ոգելից խմիչքի ազդեցության տակ կատարելը:

Սերգեյ Կարապետյանին մեղավոր ճանաչելով միայն ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով, դատարանը նրան դատապարտել է 6 տարի ազատազրկման:

Հրանտ Դալլաքյանին մեղավոր ճանաչելով քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով՝ դատապարտել է 3 տարի ազատազրկման, համաներում է կիրառել և ազատել պատժի կրումից:

Դատարանը նույն օրը՝ 2012 թվականի նոյեմբերի 13-ին, նաև լրացուցիչ որոշում է կայացրել. «Պետք է ՀՀ զինվորական դատախազի և ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի ուշադրությունը հրավիրել քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում թույլ տրված էական խախտումների վրա, որոնք ի հայտ են եկել դատաքննության ժամանակ…»:

Նման որոշում հաճախ չի կայացվում:

Նախաքննական մարմնի ձևակերպումների մեջ ուշադրություն է գրավում այն, որ զորամասի տարածք անօրինական թափանցած քաղաքացիական անձանց ինքնությունը պարզելու ընթացքում ծագած վիճաբանությունը համարվել էր «չնչին առիթով վիճաբանություն»: Կարապետյանի հանցակիցների վերաբերյալ նշվել էր՝ «իրենց նվիրվածությունն ընդգծելու մոլուցքով տարված», ուրեմն՝ նվիրվածություն ապացուցելիս էլ ենթակաները կարող են մոլուցքի մեջ ընկնել:

Սերգեյ Կարապետյանի ցուցմունքով՝ ինքը պարտավոր էր պարզել քաղաքացիական անձանց ինքնությունը՝ առաջին հերթին զորամասի անվտանգության տեսակետից:

Բացի դրանից, զորամասի տարածք մշտապես մուտք են գործել գյուղի անասունները, և ոչ մի կերպ հնարավոր չի եղել վերջ դնել դրան: Անասունները կեղտոտել են տարածքը, զինծառայողները չեն ցանկացել այն մաքրել, լարված իրավիճակ է ստեղծվել գյուղացիների ու զորամասի միջև: Միգուցե այդ լարվածությունը, ինչպես նաև կոնկրետ մարդկանց վարքագիծն ու տնավարի աշխատանքը, քաղաքացիական անձանց մուտքուելքը նույնպես նպաստել են, որ հնարավոր լինի բոլորի աչքի առաջ զորամասի հրամանատարին ոտքերով ծեծի ենթարկել ու նրան հասցնել ինքնատիրապետումը անմարդկայնության հասնելու աստիճանի կորցնելուն:

Այսօրվա նիստը վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց, որովհետև նոր դատախազ ներգրավվեց, ու վերջինս ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում