ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգել է Մասաչուսեթսի ռադիոկայաններից մեկի ուղիղ եթերից, որպեսզի կատակով իր մտահոգությունները հայտնի նահանգապետ Դևալ Պատրիկին, որը վարում է սեփական շոուն: Սակայն արդարանալու փոխարեն վերջինս ծաղրել է Սպիտակ տան ղեկավարի վատ արտասանությունը:
«Սա Բարաք Օբաման է՝ Սոմերվիլի նախկին բնակիչը: Ես կցանկանայի բողոքել շրջանում վատ սպասարկումից», – սկսել է խոսակցությունը Օբաման:
Նահանգապետը սկզբում չի հավատացել, որ իրեն զանգել ու իր հետ խոսում է Օբաման, և անգամ գովել է «նմանակողի» տաղանդը: Սակայն հետո, հասկանալով բանն ինչ է, Դևալ Պատրիկը որոշել է օգտվել հնարավորությունից ու քննադատել ԱՄՆ նախագահին:
«Պարո՛ն նախագահ, ես ձեզ շատ եմ համակրում: Սակայն մինչ օրս դժվարությամբ եմ արտասանում «Մասաչուսեթս» բառը: Դուք դրա մասին գիտեք, այնպես չէ՞»,- հետաքրքրվել է նա:
Օբաման խոստովանել է, որ մի քիչ կմկմում է, ապա շարունակել. «Բայց դրա փոխարեն ես գիտեմ, թե ինչպես է գրվում այդ բառը»:
Ինչպես գրում է The Washington Post-ը, Օբաման իսկապես ապրել է Բոստոնի արվարձանում, երբ սովորել է Հարվարդի իրավունքի դպրոցում:







































