Մոսկվայի մետրոյում ոստիկանության ծառայողները պրոֆիլատիկ «ռեյդ» են անցկացրել՝ անօրինական ներգաղթյալների դեմ պայքարի շրջանակում: ITAR-TASS-ը՝ հղում անելով իրավասու մարմիններին, հաղորդում է, որ նման միջոցառումն առաջին անգամ անցկացվում է սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Առաջին համատեղ «ռեյդին» մասնակցելու համար ոստիկանության ծառայողները հրավիրել են Ուսման Բարաթովին, որը ներկայացնում է միջտարածաշրջանային ուզբեկական «Վատանդոշ» համայնքը:
Համատեղ օպերացիայի արդյունքում նրանք փաստաթղթեր չունեցող ներգաղթյալներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, որտեղ նրանց հետ անցկացվել է պրոֆիլակտիկ զրույց: Միայն «Կոմսոմոլսկայա» կայարանում հայտնաբերել են շուրջ 20 օրինախախտների:
Ուզբեկական սփյուռքի ներկայացուցիչը նրանց հետ անհատական զրույց է ունեցել և հույս հայտնել, որ իր ուղերձը օրինախախտներին կստիպի մտածել ռուսական օրենսդրությանը հետևելու անհրաժեշտության մասին:
Ծրագրվում են նմանօրինակ համատեղ օպերացիաներ անցկացնել նաև հետագայում:







































