Wednesday, 22 03 2023
Մեծ վթար Գյումրիի «Հայուհու» արձանի մոտ․ կան զոհեր
Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկում երիտասարդը հայհոյել է ու փորձել է պայթեցնել նռնակը
«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել
Տարադրամի փոխարժեք – Մարտ 22, 2023
ՃՏՊ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին․ կա տուժած
10:35
Եղանակը աշխարհում – Մարտ 22, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 22, 2023
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 22, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 21-03-23
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է

Հայաստանը կախ է ընկած Ռուսաստանի քղանցքներից և պատրաստ է հանուն Մոսկվայի էշ նահատակ դառնալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀՇ նախկին անդամ, մաքսայինի նախկին պետ Երջանիկ Աբգարյանը։

-Պարոն Աբգարյան, ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս ֆինանսական ճգնաժամը պայմանավորված է Ռուսաստանի ճգնաժամաով, ՀՀ և ՌԴ տնտեսությունները հաղորդակցվող անոթներ են: Կարո՞ղ էր Հայաստանը խուսափել սրանից, ունե՞ր արդյոք մեղմելու տարբերակներ:

-Երբ որ մի պետություն չի ունենում սեփական ֆինանսատնտեսական քաղաքականություն՝ որևէ կողմից փչող սովորական՝ թույլից չափավոր քամիներն էլ կարող են սասանել այդ պետության ֆինանսատնտեսական և նույնիսկ քաղաքական հիմքերը: Ես համաձայն չեմ Ձեր պնդմանը՝ թե «ՀՀ և ՌԴ տնտեսությունները հաղորդակցվող անոթներ են»: Այդ ի՞նչ անոթների մասին եք խոսում, երբ ՀՀ-ից ՌԴ ներմուծվող ապրանքներն այդ երկրի արտաքին առևտրում նույնիսկ ամբողջական մեկ տոկոսի էլ չեն հասնում, էլ չեմ խոսում ընդհանրապես ՀՀ-ՌԴ և ՌԴ-ՀՀ առևտրի անոթների արտառոց «յուրահատկությունների» մասին, որոնցից բազմաբնույթ գաղութարարության և կոռուպցիոն նեխածության գարշահոտություն է «բուրում»: Հայաստանի այսօրվա կախվածությունը Ռուսաստանից ամբողջապես արհեստական է, որովհետև այդ երկու պետություններն էլ զուրկ են շահավետ աշխատող տնտեսական համակարգերից, և եթե այս գործերից հանում ենք տրանսֆերտների հանգամանքը, ապա ես ֆինանսատնտեսական այլ հիմքեր չեմ տեսնում այսօր ՀՀ-ի՝ ՌԴ -ից կախվածությունը պահպանելու համար:

-Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ Հայաստանի ներսում և հայ ռուսական հարաբերություններում՝ կասեցնելու համար այս գահավիժումը:

-Կարծում եմ, որ Հայաստանի ներսում և հայ-ռուսական հարաբերություններում որևէ արժեքավոր գործոն ու հանգամանք չկա, որն ի վիճակի է կանգնեցնել Ձեր նշած «գահավիժումը», որն ընթանում է դեպի գերեզման: Առայսօր Հայաստանը կախ է ընկած ՌԴ-ի քղանցքներից և պատրաստակամություն է ցուցաբերում հանուն Ռուսաստանի էշ նահատակ դառնալ: Եթե մենք այս ուղեգծից դուրս գալու շուտափույթ քայլեր չենք ձեռնարկում՝ ինչպես դա փորձում են անել Բելառուսն ու Ղազախստանը, ապա մենք՝ հայերս, սեփական ձեռքով մեր հողերն ի վերջո հանձնելու ենք մեր դարավոր թշնամիներին:

Ստեղծված իրադրության մեջ պետք է գնալ քաղաքական ռիսկի և առաջնահերթորեն կայացնել մի շարք տարաբնույթ որոշումներ. ա) ԵԱՏՄ-ին միանալուց հրաժարվելու մասին, բ) ռուբլու մուտքը Հայաստան ժամանակավորապես՝ տարաբնույթ միջոցառումներով սահմանափակելու մասին, գ) Հայաստանում գտնվող ռուսական զորքերի կենսագործունեությունը ֆինանսավորելուց և ապահովելուց հրաժարվելու մասին, դ) միջազգային իրավունքի հիման վրա չեղյալ հայտարարել և ազգայնացնել անօրինականորեն Ռուսաստանին որպես վերջինիս պետական սեփականություն զիջված ՀՀ բոլոր պետական ունեցվածքները, ե) բանակցություններ ձեռնարկել միջազգային հանրության և մերձակա հարևանների հետ Հայաստանի վերաինտեգրման խնդիրներով: Բայց… մինչ այդ, հենց այս նախատոնական օրերին պետք է կտրել այսօրվա հայ ռուսամոլության պորտալարը կայսերապաշտական Ռուսաստանի հետ կապող օղակից՝ Սերժ Սարգսյանը անմիջապես պետք է հեռացվի իշխանությունից: Կարծում եմ՝ հայ ժողովրդի փրկության այսօրվա առհավատչյան պարփակված է մեր քաղաքական և պետական գործիչների խիզախ որոշումներ կայացնելու և իրագործելու կամքի ու կարողության մեջ:

 

Լուսանկարը՝ news.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում