Բելգիացիները խնայողությունների ծավալով ամենահարուստն են ԵՄ բնակիչների շրջանում,- հաղորդում է Le Soir թերթը:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Բելգիայում միջին խնայողությունները կազմում են 67.158 եվրո: Այս տվյալներով՝ բելգիացիներին հաջորդում են Նիդերլանդի, Լյուքսեմբուրգի, Ֆրանսիայի, Գերմանիայի քաղաքացիները:
Ըստ Le Soir-ի տվյալների՝ բելգիացիների ֆինանսական խնայողությունների հիմնական ծավալը հասնում է 770,2 մլրդ եվրոյի, իսկ նրանց անշարժ գույքը գնահատվում է մեկ միլիարդ եվրո:







































