ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը կարծում է, որ իր գլխավոր ձեռքբերումներից մեկը «պերեստրոյկայի» անցկացումն էր, և ցավում է, որ այն չհաջողվեց ավարտին հասցնել:
«Պերեստրոյկա: Եվ ամենը, ինչ կապված է նրա հետ: Ընդ որում, այն ընդհատվեց՝ ավարտին չհասնելով: Ազատություն, հրապարակայնություն, սահմանն անցնելու ազատություն, կրոնի ազատություն: Դե, չեմ թվարկի: Եվ, վերջապես, ապասպառազինում: Մարդիկ վերջապես շունչ էին քաշում: Չէ՞ որ բոլորը, ամբողջ աշխարհում, հատկապես զարգացած աշխարհում՝ Եվրոպայում և Ամերիկայում, ապաստարան էին փորում միջուկային պատերազմի համար, որը, միգուցե, ամեն պահի կարող էր վրա հասնել»,- ասել է Գորբաչովը Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե իր կարիերայում որ իրադարձություններն է համարում ամենակարևոր ձեռքբերումները:
Նախկին նախագահն ավելացրել է, որ կարևոր իրադարձություն է համարում նաև Գերմանիայի վերամիավորումը և Չինաստանի հետ հարաբերությունների վերականգնումը:
«Բայց ես ցավում եմ, որ չհաջողվեց այդ նախագիծն ավարտին հասցնել: Անհրաժեշտ է վերադառնալ և հենց նույն տեղից վերսկսել: Պայմանավորվել և առաջ շարժվել: Բայց դրան պետք է մասնակցեն բոլորը: Ես առաջարկում եմ (ես դրա մասին հոդված եմ գրել) ստեղծել այնպիսի կառույցներ, ինստիտուտներ, որոնք լինեն մարդկանց ձեռքում»,- ասել է Գորբաչովը:










































