Tuesday, 16 06 2026
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը

Ահավոր մեծ սպեկուլյացիա է տեղի ունեցել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Վարդան Բոստանջյանը:

– Պարոն Բոստանջյան, դոլարի փոխարժեքը մոտ մեկ ամիս բարձրանալուց հետո, երեկ կտրուկ՝ մոտ 100 դրամով անկում ունեցավ: Ձեր կարծիքով` ինչո՞վ է պայմանավորված այդ երևույթը:

– Իհարկե, ասում են, թե Ռուսաստանի ռուբլու հետ էր կապված, Ռուսաստանի ֆինանսական շուկայում տեղի ունեցող գահավիժող իրավիճակն անմիջապես արտացոլվեց Հայաստանի վրա: Իհարկե, դա այդպես է: Բայց դրանից ավելի վաղ պետք է ասել, որ այդ գործընթացները պայմանավորված են մեր երկրում գոյություն ունեցող իրավիճակով: Մեր եկամուտները, աշխատատեղերը, մեր ունեցած նյութական համակարգը շատ անհուսալի և ողորմելի վիճակում են: Նման երևույթներն, իհարկե, պայմանավորված են մեր տնտեսության նման խոցելի վիճակով: Պայմանավորված է նաև ռուսական արժույթի նկատմամբ եղած կախվածությամբ, որ կա տրանսֆերտների և տնտեսվարողների շրջանառությունների արդյունքում: Կարելի է ասել, որ Հայաստանի ֆինանսական շուկայում տեղի ունեցող այս երևույթները մոտ 80 տոկոսով պայմանավորված են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններով:

Ինչ վերաբերում է վերջին օրերի վայրիվերումներին, բացի վերը նշած օբյեկտիվ խնդիրներից, կան նաև սուբյեկտիվ պատճառներ: Բոլոր կոռուպցիոն կերպարները, բոլոր սպեկուլյացիոն ինստիտուտները, բոլոր նրանք, ովքեր միշտ խաղեր են տվել, հերթական անգամ խաղ տվեցին, որպեսզի նորից կարողանան օգուտներ ստանալ ոչ օրինական, ոչ արժանավայել և ոչ իրենց քրտինքի արդյունքում: Տեղի ունեցած հակառակ պրոցեսի դեպքում էլ չկարծեք թե նրանք խելոքացան ու բարիացան: Պարզապես գործընթացը հասավ հագեցման փուլին: Այսինքն` տարադրամի փոխարժեքին նման ողորմելի մոտեցումներ այլևս հնարավոր չէր ցուցաբերել: Հատկապես, երբ ակնհայտ էր, որ բնակչության ճնշող մեծամասնությունը և գործարարների մի ստված զանգված հայտնվեցին անելանելի վիճակում:

– Կարելի՞ է ասել, որ այս օրերին Հայաստանում տեղի ունեցավ ահավոր մեծ սպեկուլյացիա:

– Իհարկե, ինչու եք ուզում վախենալով ասել: Հենց այդպես էլ կա: Այնպես ենք ասում, կարծես թե զգուշավորություն ենք հանդես բերել: Մոնստրների, բերաններն արնոտների մոտ բացարձակապես խիղճ գոյություն չունի: Նրանք այդ պահից օգտվեցին: Նրանք երանի են տալիս ու փափագում են, որ վաղն էլ նման հնարավորություն լինի:

– Այս օրերին տարադրամի կտրուկ թանկացման արդյունքում ոչ միայն բանկերում ու փոխանակման կետերում կար խուճապ, խուճապ կար նաև խանութներում: Լայն սպառման որոշ ապրանքների դեֆիցիտ նկատվեց, որը նույնպես խուճապ առաջացրեց և քաղաքացիներին մղեց հնարավորինս շատ գնումներ կատարելու:

– Չէր կարող նման խուճապ չլինել, որովհետև խուճապի կրողները բազմաթիվ են: Կան մարդիկ, ովքեր վաղվա օրվա նկատմամբ ընդհանրապես հույս չունեն, հակառակը՝ վախ ունեն: Կան մարդիկ, ովքեր ընկել են փսիխոզ վիճակում: Կան մարդիկ, ովքեր օբյեկտիվ կերպով ցանկանում են բարձրացնել իրենց պաշտպանական ռեակցիան: Եվ որևէ սուբյեկտ այս խուճապը կանգնեցնելու քայլով հանդես չի գալիս: Այդ պատճառով էլ մենք առնչվում ենք այսպիսի վիճակի հետ: Իսկ այսօրվա այս հետադարձ գործընթացը նույնպես Ռուսաստանով է պայմանավորված: Ռուսաստանում կանգնեցրեցին գահավիժումը, ինչն էլ ավտոմատ կերպով տեղափոխվեց Հայաստան: Եթե այնտեղ շարունակվեր, այստեղ էլ էր իրավիճակը բարդանալու:

– Այսինքն` Հայաստանում սպեկուլյացիան շարունակվելո՞ւ էր:

– Դուք կասկածո՞ւմ եք:

– Իսկ եթե Ռուսաստանում կայունացվեց, Հայաստանում այլևս հնարավո՞ր չէ սպեկուլյացիաները շարունակել:

– Ո՛չ: Մենք այդպես ճոխ և ընդարձակ հնարավորությունների չենք տիրապետում: Այնքան ակնհայտ է, որ այդ սպեկուլյատիվ երևույթները պայմանավորված են մեծ աշխարհագրությամբ: Միայն մեր երկրի շրջանակներում հնարավոր չէր լինի: Փաստորեն, այստեղից դոլար առան ու այնտեղ տարան: Այսինքն` այս ողջ տատանումների վրա մեծ ծավալի փող աշխատեցին, իրենց լավ զգացին:

– Ո՞ւմ նկատի ունեք:

– Դուք ավելի լավ գիտեք:

– Դուք ասացիք, թե որևէ սուբյեկտ իրավիճակը կայունացնելու համար ոչինչ չարեց: Այս դեպքում ո՞ւմ նկատի ունեք:

– Կայունացման համար որոշակի քայլեր Կենտրոնական բանկն արեց: Բայց ծայրահեղ միջոցներով ինչ էլ արեց, շատ քիչ էր:

– Կենտրոնական բանկի կատարած ինտերվենցիանե՞րը նկատի ունեք:

– Այո: Կենտրոնական բանկի վրա փոքր-ինչ հարձակումներ ենք անում: Միգուցե ճիշտ ենք անում: Բայց ես ասեմ, որ Կենտրոնական բանկը գրեթե անհնարինն արեց: Միաժամանակ մենք պետք է հասկանանք, որ Կենտրոնական բանկն ի զորու չէ նման արհավիրքի դեմն առնել:

– Այսինքն` ի զորու չէ՞ խոշոր ֆինանսական սպեկուլյանտների դեմն առնել:

– Իհարկե: Նրան այդ հնարավորությունները վերապահված չեն: Կենտրոնական բանկը՝ որպես անկախ մարմին, գոյություն չունի: Եթե անկախ լիներ, անպայման կկիրառեր համապատասխան պատժամիջոցներ, որոնց դեպքում որևէ մեկը չէր համարձակվի թպրտալ:

– Կենտրոնական բանկն այս ընթացքում շատ զգուշավոր հայտարարություններ էր անում, թե սպեկուլյատիվ երևույթներ կան, սպեկուլյանտները կպատժվեն: Եվ քաղաքացիներին կոչ էր անում, թե պետք չէ խուճապի մատնվել: Բայց կարծես թե ավելի վճռական քայլեր չէր ձեռնարկում այդ երևույթների դեմն առնելու համար:

– Նրանք խեղճուկրակ՝ մի կերպ աշխատում են, դու ուզում ես որ պատժեի՞ն ու դո՞ւրս անեին: Շատ վտանգավոր է այդ հեռանկարը: Կտրուկ քայլերի կարող ես դիմել այն պարագայում, երբ զգում ես, որ ունես դրա իրավունքը, եբ զգում ես, որ կտրուկ ասելը քեզ արգելված չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում