Իրանի միջուկային օբյեկտները, այդ թվում` «Բուշեհր» ատոմային էլեկտրակայանը, համապատասխանում են անվտանգության միջազգային բարձրագույն չափորոշիչներին: Այս մասին New York Times-ին հղված նամակում հայտնել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մուհամմադ Խազային` ի պատասխան հունվարի 3-ին հրապարակված` «Հաջորդ Չեռնոբի՞լ» վերնագրով հոդվածի: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Նրա տեղեկացմամբ՝ Իրանի միջուկային օբյեկտները կառուցված են ժամանակակից տեխնոլոգիաներով, ռիսկային չեն անձնակազմի, հանրության, հաջորդ սերունդների առողջության ու անվտանգության համար:











































