Wednesday, 15 05 2024
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը

Բիձինան եկավ մեր բակը

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մի քանի ժամ առաջ ժամանել է Հայաստան, և ինչպես ցույց է տալիս այն դիմավորումը, որ օդանավակայանում արժանացրել են Բիձինա Իվանիշվիլիին, Հայաստանում ընդգծված կերպով են բարձր մակարդակով ընդունում:

Օդանավակայանում նրան ընդունել են անմիջականորեն վարչապետի մակարդակով, թեև պատահում է, երբ անգամ այլ երկրների նախագահներին նախարարի մակարդակով են դիմավորում: Բացի այդ` օդանավակայանում Հայաստանի կառավարական պատվիրակությունը բավական պատկառելի էր:

Ըստ ամենայնի, պաշտոնական Երևանը փորձում է տպավորություն թողնել Իվանիշվիլիի վրա և նրան տրամադրել ջերմ մթնոլորտի: Միգուցե այստեղ դեր է կատարում այն, որ Երևանի և Իվանիշվիլիի հարաբերության մասով եղան մամուլի հրապարակումներ, թե Հայաստանի իշխանությունները Վրաստանի խորհրդարանի ընտրությանը աջակցություն են ցուցաբերել Սաակաշվիլիի կուսակցությանը: Դրանից հետո Երևանում Սաակաշվիլիին բավական ջերմ ընդունեցին ԵԺԿ-ի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: Երևի թե Երևանում համարում են, որ Սաակաշվիլիի պահով այդքանը բավարար է, և հիմա ժամանակն է հարաբերություններ կառուցել Իվանիշվիլիի հետ, առավել ևս, եթե նրան հաջողվի Վրաստանի հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ:

Այս դեպքում, եթե Հայաստանի իշխանության և Իվանիշվիլիի միջև հարաբերությունները բարվոք չլինեն և չբերվեն, այսպես ասած, «պատմական մինիմումի» մակարդակի, ապա վրաց-ռուսական հարաբերության կարգավորումը կամ թեկուզ կարգավորման գործընթացը կարող է Հայաստանի համար անցնել բազմաթիվ ռիսկերով:

Այդ նկատառումներից ելնելով` պաշտոնական Երևանը Իվանիշվիլիին բավական մեծ պատիվ ու հարգանք է փորձում ցուցաբերել: Սակայն արարողակարգային այդ նրբերանգներից բացի` էական է, իհարկե, թե ինչպիսին է լինելու Հայաստանում Իվանիշվիլիի առաջին շփումը կոնկրետ քաղաքական օրակարգի իմաստով, առավել ևս, որ Երևանի, այսպես ասած, արարողակարգային փութաջանությունը վկայում է, որ այստեղ հայկական դիրքերը կարծես թե այդքան էլ ամուր չեն:

Սակայն չի բացառվում, որ հայ-վրացական այս շփման ընթացքում առաջնային է լինելու ոչ թե քաղաքական, այլ տնտեսական օրակարգը, այն էլ` ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ առավել կոնկրետ իշխանական շահի տեսանկյունից:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանական-օլիգարխիկ համակարգը Սաակաշվիլիի իշխանության տարիներին բազմաթիվ ներդրումներ է արել վրացական տնտեսության մեջ, և այսօր, բնականաբար, Իվանիշվիլիի իշխանությունը կարող է վերանայել ներդրումային պայմանները: Հենց դա է նաև գլխավոր պատճառներից մեկը, որ Հայաստանի իշխանությանը մղում է Իվանիշվիլիին սիրաշահելու մեծ ջանքերի հենց օդանավակայանից, քանի որ եթե նա անգամ հայտարարեց Կարս-Ախալքալաքի պայմանները վերանայելու մտադրության մասին, այլ՝ ավելի մանր նախագծերի վերանայումը նրա համար թերևս կարող է լինել տեխնիկայի հարց:

Հայ-վրացական առաջին շփումը, ըստ ամենայնի, կենտրոնացած կլինի հենց այդ, ոչ թե միջպետական խնդիրների վրա: Միջպետական խնդիրներին հերթը կհասնի այն դեպքում, երբ Վրաստանում ներկայացված հայկական կապիտալի գործունեության շուրջ Վրաստանի նոր իշխանության հետ ձեռք բերվեն առնվազն միջնաժամկետ պայմանավորվածություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում