«Առաջին լրատվական»-ը երեկ տեղեկացավ, որ կառավարությունը երեկվա նիստում աննախադեպ շռայլություն է ցուցաբերել և Երևանի համայնքային սեփականություն հանդիսացող Կոնդ թաղամասում, Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքում ավելի քան 1000 քմ մակերեսով հողամասը նվիրաբերել է «Երևան, իմ սեր» հիմնադրամին` բարեգործական ծրագրի իրականացմանը մասնակցելու նպատակով:
Ընդ որում` նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը շուրջ 1 մլն դոլար է: Ուշագրավն այն է, որ հողատարածքի փաստացի նոր տերը Տիգրան Սարգսյանի պոտենցիալ մրցակից, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է:
Տևական ժամանակ խոսակցություններ են պտտվում, որ հնարավոր է նախագահի ընտրություններից հետո վարչապետի փոփոխություն լինի, և հենց Ա. Սարգսյանի անունն է շրջանառվում որպես հավանական վարչապետ: Գուցե նման նվերից հետո Ա. Սարգսյանը հրաժարվի վարչապետ դառնալու մտքից:







































