Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Վոլֆսբուրգ»-ի հետ ոչ-ոքիից հետո (2:2) Bild-ի հետ զրույցում անդրադարձել է թիմի երկրպագուներին:
«Ձմեռային դադարից առաջ սա վերջին խաղն էր: Կգա ժամանակ, երբ ես այլևս չեմ գլխավորի «Բորուսիա»-ն:
Բայց մի բան հաստատ է՝ այդ դեպքում ես զգալու եմ թիմի երկրպագուների կարիքը: Նրանք ֆանտաստիկ և արտասովոր են:
Կան մի շարք մարդազաշտեր, որտեղ լավ մթնոլորտ է ապահովված, բայց քչերը կարող են լինել այսքան խելահեղ, երբ թիմը 16-րդ տեղում է»,- հայտարարել է Կլոպը:










































