Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը զրույց է ունեցել Կառլ Հայնց Ռումենիգեի հետ: Դեռևս ամիսներ առաջ մասնագետը հայտնել էր, որ ցանկանում է ավարտել մարզչական կարիերան ամռանը: Հայնկեսն այդ մասին պաշտոնապես հայտնել է Ռումենիգեին:
«Ոչ միայն որպես ղեկավարներ, այլև որպես Հայնկեսի ընկերներ մենք պարտավոր ենք ընդունել նրա որոշումը: Անձնական զրույցի ժամանակ մենք վստահեցրել ենք միմյանց, որ ջանք չենք խնայի, որպեսզի մրցաշրջանի երկրորդ փուլը թիմը լավ անցկացնի և նվաճի երկրի չեմպիոնի տիտղոսը»,- գերմանական լրատվամիջոցները մեջբերում են Ռումենիգեի խոսքերը:









































