Ընթացիկ տարվա դեկտեմբերի 25-31-ը Իրանում կանցկացվեն «Մոհամմադ Ռասուլուլլահ» լայնամասշտաբ զորավարժություններ: ISNA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Իրանի զինված ուժերի հրամանատարի տեղակալ Աբդուրրահիմ Մուսավին:
Նրա խոսքով՝ զորավարժությունները կանցկացվեն 2,2 մլն ք. կմ տարածքում:
Զորավարժություններին կմասնակցեն Իրանի զինված ուժերի ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը, ցամաքային զորքերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ասել է Մուսավին:
«Զորավարժությունների ընթացքում զենքերի նոր տեսակներ, տակտիկա կփորձարկվեն, համատեղ գործողություններ կիրականացվեն»,- ասել է նա:








































