Thursday, 25 04 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է

Ֆինանսատնտեսական ճգնաժամը առողջապահության վրա լավ է անդրադարձել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը


– Պարոն Քուշկյան, Հայաստանում սոցիալապես անապահով խավի հետ առավել հաճախ առնչվում է հենց Առողջապահության նախարարությունը: Միաժամանակ հասկանալի է, որ բյուջեի նախատեսած միջոցները բավարար չեն այդ անապահով բոլոր շերտերի խնդիրներին հասնելու համար:


– Առողջապահության նախարարության քաղաքականության առաջնային հիմքերից մեկը միտված է նրան, որ բուժսպասարկումը մատչելի դարձվի, իսկ բուժօգնության որակը բարձրանա: Այսօր ովքեր ֆինանսապես ապահովված են, ապահովագրված են, այլ հնարավորություններ ունեն, նրանք ինչ-որ կերպ կարողանում են կազմակերպել անհրաժեշտ բուժօգնություն: Իսկ սոցիալապես անապահով խավը, քանի որ խոցելի է, կարծես դուրս է մնում բուժօգնություն ստանալու հնարավորությունից, հետևաբար մեր բոլոր ծրագրերը` սկսած անվճար ծննդօգնությունից, 0-7 տարեկանների համար անվճար բուժօգնությունից, միտված են անապահով խավի թիկունքը ամուր պահելուն: Ես կտրուկ պահանջներ եմ դրել բուժհիմնարկներում, որ հոգատար լինեն առաջին հերթին անապահով, կարիքավոր խավի նկատմամբ: Առանց այն էլ նրանք ընկճված են, ոչ բարենպաստ պայմաններում են գտնվում: Այդ իրավիճակում, եթե բժիշկը կամ բուժաշխատողը անհարգալից է մոտենում այդ հիվանդին կամ պատշաճ ուշադրություն չի ցուցաբերում, այդ մարդկանց ֆիզիկական հիվանդությանը ավելանում է բարոյական հուսալքությունը: Ահա սա է այն առանցքային հիմքերից մեկը, որ մենք աստիճանաբար ավելի ենք հզորացնելու մեր սոցիալական ծրագրերը, անելու ենք առավելագույնը սոցիալապես անապահով խավի թիկունքը ամուր և ապահով պահելու համար:


– Դուք ուզում եք ասել, որ նույնիսկ այն քաղաքացիները, ովքեր ֆինանսական բավարար հնարավորություններ չունեն, կարող են համապատասխան բուժո՞ւմ ստանալ:


– Անպայման: Նրանք բուժման հնարավորություն ունեն: Պետությունը միշտ էլ ֆինանսավորել է սոցիալապես անապահով խմբերին, բայց այդ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար պետության ֆինանսավորումը ավելի ենք լավացնելու, որպեսզի իրենք իրենց վստահ զգան: Դրա վառ օրինակներից մեկն էլ ծննդօգնությունն էր: Արդյունքում` մարդը լինի հարուստ, լինի սոցիալապես հատուկ խմբերում ընդգրկված, թե ոչ, բոլորի համար համահավասար ֆինանսավորում է կատարվում: Այս ծրագրերի իրականացման արդյունքում սոցիալապես անապահով քաղաքացին իրեն ապահով ու վստահ է զգում, որովհետև պետությունը իր համար լիարժեք վճարում է ծննդօգնության համար: Ավելին` զգում է, որ պետությունը իր և ապահով քաղաքացու միջև տարբերություն չի դնում: Մենք առաջիկա 2 տարիների ընթացքում փորձելու ենք բոլոր ծառայություններում բարձրացնել ֆինանսավորումը սոցիալապես անապահով խավի համար:


– Պրն, նախարար, այսօր Հայաստանը չունի առողջապահական անվտանգության ռազմավարություն։


– Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, մասնավորապես USAID կազմակերպության հետ երկու տարվա համաձայնագրի պայմանագիր ունենք, որի համաձայն աշխատում ենք այդ հեռանկարային ռազմավարության վրա, որով հստակեցվում է, թե մոտակա երկու տարիների ընթացքում Հայաստանի առողջապահությունը ուր է գնալու և ինչպես ենք կազմակերպելու իրոք անվտանգ առողջությունն ու առողջապահությունը: Այն ունի բազմակողմանի ուղղություններ և բաղադրիչներ` սկսած դեղորայքային ապահովությունից, բժշկական օգնության որակից, պատշաճ սարքավորումներից, բժշկական ծառայությունների կազմակերպումից, կատարողականի բարելավումից ու ղեկավարումից: Սակայն քայլ առ քայլ պետք է առաջ գնանք, որպեսզի այս բոլոր ուղղություններում իսկապես կարողանանք անվտանգությունն ապահովել: Հատկապես հիմա, երբ բուժհիմնարկների ավելացման միտում կա և հատկապես մասնավոր սեկտորում: Հետևաբար մեր ուշադրության առկայության պայմաններում նրանք ինչ-որ կազմակերպել են, պետք է լիցենզավորման բոլոր պահանջների համաձայն լինի և համապատասխանի բուժհիմնարկներ ստեղծելու ժամանակակից պայմաններին, որպեսզի հիվանդին ոչ թե վնասի, այլ կարողանա բուժել: Սա մեր քաղաքականության հիմնական ուղիներից մեկն է:


– Պարոն Քուշկյան, մասնավորապես Երևանում կան հիվանդանոցներ, որոնք շատ բարվոք վիճակում են: Սակայն մնում են նաև այնպիսիք, որոնք շարունակում են մնալ անմխիթար վիճակում: Երբ նախարարությունը լիցենզիա է տալիս սեփականատիրոջը, չի՞ պահանջում արդյոք նրանից, որ հիվանդանոցի պայմանները պարտադիր պետք է որոշակի չափորոշիչների բավարարեն:


– Ես` որպես նախարար, այսօրվա լիցենզավորման պայմաններից դժգոհ եմ, որովհետև դրանք տարիներ առաջ են հաստատվել: Ինչը նշանակում է, որ այդ լիցենզիան համապատասխանել է այն ժամանակաշրջանի պահանջներին, առողջապահական ոլորտի պատկերացումներին: Իսկ հիմա պահանջները կտրուկ փոխվել են: Մոտակա 4 տարիների ընթացքում մենք գրեթե չպետք է տարբերվենք առողջապահական երկրների առողջապահական համակարգերից, որովհետև մենք բոլոր հնարավորությունները ունենք: Իհարկե, մեր ֆինանսավորումը նույնը չէ, բայց մենք նրանց մոտենալու գրեթե բոլոր հնարավորություններն ունենք: Ավելին` որոշ ծառայություններով արեն մոտեցել ենք: Բայց բժշկությունը դա միայն վիրահատել չէ, միայն թերապիա չէ, միայն գինեկոլոգիա չէ: Բժշկությունը դա համալիր հասկացողություն, դինամիկ զարգացող գիտություն է, և բժշկության մեջ չափազանց մեծ է մարդկային ֆակտորը, ինչը պահանջում է, որ բժիշկը իրոք հոգատար լինի և ամեն վայրկյան հիվանդի հետ կապված բոլոր խնդիրները կարողանա պատշաճ մակարդակով լուծել ու կազմակերպել բուժումը: Ես սա շատ եմ կարևորում: Ինչ վերաբերում հիվանդանոցների արտաքին վիճակին` չեմ բացառում, որ մասնավոր դեպքեր կան: Բայց պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ առաջատար խոշոր բազմապրոֆիլ հիմնարկներում ամեն օր պառկած են ու բուժում են ստանում 5-7 հարյուր հիվանդ և մեծամասամբ ծանր հիվանդներ, որովհետև այդ հիվանդանոցներն են ի վիճակի ախտորոշել և բուժումը կատարել, դրանք են մեր առողջապահության լոկոմոտիվները: Հետևաբար, ցավոք սրտի, մեկ-մեկ վրիպումներ լինում են, բայց այս խնդիրներն էլ աստիճանական լուծում կստանան:


– Ապահովագրության թեման միշտ արդիական է: Այսօր երկրներ կան, որտեղ կյանքի և առողջության ապահովագրությունը պարտադիր է: Կարծիք կա, որ Հայաստանում եւս առողջապահության ապահովագրությունը կարող է պարտադիր լինել։ Սա որքանո՞վ կկարգավորի ոլորտում առկա խնդիրները`հաշվի առնելով , օրինակ, Ֆրանսիայի և Կուբայի օրինակները, որտեղ պետությունը շարունակում է առողջապահական ծառայությունները անվճար տրամադրել:


– Ես համոզված եմ, որ մենք մոտ ապագայում դառնալու ենք այդ օրինակներից մեկը: Ես հպարտությամբ կարող եմ նշել, որ որոշ բնագավառներում մենք նրանցից հետ չենք: Այսինքն` եթե մենք վերցնենք վերջին բարեփոխումը` 0-7 տարեկան երեխանրի համար, կտեսնենք, որ մենք քայլում ենք այդ ճանապարհով: Հիշեցնեմ, որ հանրապետության նախագահի ուղիղ հրահանգով հավելյալ 3 միլիարդ էլ տրամադրվեց ոլորտին: Պետությունը գրեթե ապահովագրեց բոլոր մանուկների և երեխաների անվճար բուժօգնությունը: Երևի տեսել եք, որ ծննդատնից դուրս գալուց հետո մայրերը արդեն գեղեցիկ հավաստագրեր են ստանում: Կկրկնվեմ, բայց որ խավից լինի այդ երեխան, մայրը ապահով կարող է տանել երեխային յուրաքանչյուր բուժհաստատություն և ստացիոնար բուժում ստանալ: Այս օրինակը այդ առաջնային քայլերի մեկնարկն է:


– Անվճար ծննդօգնության համար ներդրված գումարներն արդարացրի՞ն պետության և նախարարության հույսերը:


– Ընդհանուր առմամբ մենք բավարարված ենք: Բայց ինչպես ասում են, ինչքան շատ, այնքան լավ: Բայց գիտեք, որ ճգնաժամը շատ հարցերում բոլոր ոլորտներում մի քիչ զսպեց և դանդաղեցրեց զարգացումը: Բայց մենք այդ պայմաններում փորձությունների դիմեցինք: Ինչպես ասում են, երբ մարդ նեղության մեջ է հայտնվում, ավելի յուրահատուկ որոշումներ է կայացնում: Այդ պայմանները մեզ թույլ տվեցին, որ մենք շատ օրիգինալ և համարձակ որոշումներ կայացնենք`  նոր ֆինանսական մեխանիզմներ ուսումնասիրենք, ընդգրկենք, նոր խրախուսական մեխանիզմներ ներդնենք և եղածով ավելի արդյունավետ աշխատենք, քան հանգիստ և ազատ պայմաններում: Մենք ամբողջ համակարգով սովորեցինք գումարները ավելի նպատակային ծախսել: Այսպես ասած` հաճույքի համար գումարներ չծախսել, այլ նպատակային և ուղղված զուտ առողջապահության ոլորտը զարգացնելուն, ուղղված զուտ անհրաժեշտ ծախսերին, անհրաժեշտ դեղորայքային ապահովվածությանը և բուժօգնության որակի բարձրացմանը: Եվ այս պայմաններում որոշ չափով ապահովել ոլորտի զարգացումը:


– Այսօր շտապօգնության մեքենաներ կան, որոնք ոչ բարվոք վիճակում են: Ամիսներ առաջ երբ զրուցում էինք, նշեցիք, որ շտապօգնության մեքենաների վերազինման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Այս ուղղությամբ աշխատանքները ո՞ր փուլում են գտնվում:


– Ես ուզում եմ ասել, որ մեր վերջին զրույցից հետո հասնում ենք եզրափակիչ փուլին` մեր խոստումները և մեր ծրագիրը իրականացնելուն: Այսինքն` մենք ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նոր մեքենաները արդեն կստանանք: Մեր փոխնախարարը գործուղվել է Չինաստան և այցելել այն գործարանը, որտեղ պատրաստվում են մեքենաները: Մեքենաները 88 են, որից 20-ը Հայաստանում կլինի ապրիլին: Բացի դրանից, արդեն ստեղծված է դիսպետչերական ծառայությունը: Ներկա պահին իրականացվում է այդ ծառայության հագեցումը համապատասխան սարքավորումներով: Բոլոր մեքենաները ապահովված են անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժիշկները, բուժքույրերը և վարորդները համապատասխան մասնագիտացված հմտություններ են ստացել, որոնք անհրաժեշտ են ժամանակակից շտապ բուժօգնություն կազմակերպելու համար: Մեքենաներում տեղադրված կլինի նաև ջիպիառես համակարգը և կենտրոնական մոնիտորային համակարգով կկարողանանք ուսումնասիրել և տեսնել, թե տվյալ մեքենան որտեղ է գտնվում և ինչ գործողություն է կատարում: Մեր ծրագրի բոլոր դրույթները կատարել ենք, և վստահ եմ, որ մայիսից կունենանք արդիական պահանջներին համապատասխան շտապօգնության ծառայություն:


– Պարոն Քուշկյան, առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առումով ի՞նչ աշխատանքներ են տարվում:


– Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հետ կապված մենք լուրջ աշխատանքներ ենք տանում, որոհետև ուղիղ հրահանգներ ունենք ե՛ւ հանրապետության նախագահի կողմից, ե՛ւ վարչապետի կողմից: Ընդհանրապես գտնում ենք, որ մենք այն ոլորտն ենք, այն մասնագետներն ենք, այն բուժաշխատողներն ենք, որոնց հարիր չէ շփվել կոռուպցիոն ռիսկ արտահայտության հետ: Բնականաբար, կան ստվերային կամ անցանկալի երևույթներ, և դրա համար մեր բոլոր բարեփոխումնրի մեջ հիմնական բաղադրիչներից մեկը ստվերից դուրս գալու գործառույթն է: Ինչպես գիտեք, մեր վերջին բարեփոխումը` կապված համավճարների ներդրման, գների հստակեցման հետ, ուղղված է կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և ստվերային երևույթներից հեռու մնալու քաղաքականությանը: Այլ կերպ ասած` ապօրինի գանձումները դառնում են պաշտոնական գանձումներ: Այսինքն` այդ գումարները մուծվում են ոչ թե որևէ մեկին, այլ հիվանդը գումարը վճարում է հիվանդանոցին: Հիվանդանոցը իր հերթին ձևավորում է իր բյուջեն և այդ ձևավորված բյուջեից կարողանում է նորմալ աշխատավարձ տրամադրել ե՛ւ բժշկին, ե՛ւ բուժաշխատողին: Սա է այն ճիշտ աշխատելաոճը, որը բոլոր ժամանակներում հեռու է պահելու ստվերային երևույթներից:


– Դեղերի գների վերահսկողության ուղղությամբ նախարարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում: Գնալով դեղերը անհասանելի են դառնում հասարակության առավել խոցելի շերտերի համար:


– Կառավարության վերջին, եթե չեմ սխալվում 581 և 347 որոշումները միտված են դրան, որ մենք ողջամիտ գներ ունենանք մեր շուկայում` լինի դա թե՛ մեծածախ առևտրում, թե՛ մանրածախ: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ գների աճը պետք է տրամաբանական և հիմնավորված լինի, ոչ թե անտրամաբանական: Բայց մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ գների կամայական աճ է տեղի ունենում, կամ առիթից օգտվելով` դեղերի գները բարձրացվում են, ինչպես տեղի ունեցավ «խոզի» գրիպի բռնկման ժամանակ: Այս ամենը հաշվի առնելով` մեր կառավարությունը որոշում ընդունեց, որ նման պայմաններում իրավունք ունենք սահմանափակել վերին սանդղակը և զսպել գների աճը: Սա լուրջ քայլ է, և ընդհանրապես մենք խորը ուսումնասիրություններ ենք անցկացնում այդ ոլորտում, բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում հիմնական ներմուծողների հետ, բանակցում ենք նրանց հետ դեղերի գների վերաբերյալ: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ պետությունը և մենք` որպես հիմնական գերատեսչություն, շատ ավելի ակտիվ պետք է լինենք, որպեսզի ՀՀ-ում ապահովենք դեղերի նորմալ և հասանելի գներ, որից ժողովուրդը օգտվի և այս ոլորտից դժգոհություններ չառաջանան: Ավելին` որոշ դեպքերում պարտադրենք, որ այդ կազմակերպությունները նորմալ գներ կարողանան սահմանել այս կամ այն դեղամիջոցի համար:


– Եվ վերջում Դուք այս դեպքում, ոչ թե որպես նախարար, այլ որպես ՀՀ քաղաքացի ի՞նչ խնդիրներ եք առանձնացնում առողջապահության ոլորտում, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն, նաև առանձնացրեք վերջին տարիներին արձանագրված դրական տեղաշարժերը:


– Խնդիրները բազմաթիվ են, մի մասը թվարկեցի:Բայց պետք է նկատեմ, որ խնդիրները լինում են առօրյա, խնդիրները լինում են ծանրացած տարիների ընթացքում, խնդիրներ կան ապագայի: Սրանք խնդիրներ են, որոնք առանձնացնում ենք և լուծում: Օրինակ` մենք որակյալ ռեգիոնալ էկոլոգիայի քաղցկեղային, հակաքաղցկեղագեղձային ծառայության խնդիր ունենք: Դա խնդիր է, որը դրված է մեր առջև և պարտադիր պետք է լուծենք: Արդեն ձեռք ենք բերել ցիկլատրոմ ռադիոնուկլեյների սարքը, որը 1.5 տարի հետո Բելգիայից կլինի արդեն ֆիզիկայի ինստիտուտում տեղադրված: Երկրորդ փուլով կստեղծենք դիագնոստիկ ծառայությունը, իսկ երրորդ փուլով արդեն բուժական ծառայությունները: Ես համոզված եմ, որ 2-3 տարվա ընթացքում մենք իրոք կունենանք ռեգիոնալ շատ հզոր հակաուռուցքային կենտրոն: Ինչ վերաբերում է դրական տեղաշարժերին` կառանձնացնեմ մարզերի համաչափ զարգացման ծրագիրը: Մեծ գոհունակությամբ եմ ցանկանում այդ մասին խոսել, եթե հիշում եք մեր նախորդ զրույցի ընթացքում այն դեռևս ընթացքի մեջ էր: 2010թ.-ի ընթացքում մենք կարողացանք մարզերում թվով 5 հիվանդանոց հիմնանորոգել: Որոնք ժամանակակից հիվանդանոցներ են և մեծ ոգևորություն են առաջացրել մարզերում և մարզի բնակչության շրջանում: Բարձրացրել ենք նրանց վստահությունը դեպի բուժհիմնարկը: Օրինակ` դիալիզի ծառայություն ենք բացել Նոյեմբերյանում և Արմավիրում ու շարունակելու ենք այդ քաղաքականությունը, որ մարդիկ իրենց տնից-տեղից չկտրվեն և ստիպված չլինեն միայն մայրաքաղաքում այս կամ այն ծառայությունից օգտվել: Գյուղերում ժամանակակից չափանիշներին համապատասխան ամբուլատորիաներ ենք ստեղծել ու վերազինել: Սրանք ծախսատար և դժվար աշխատանքներ են, բայց դրանք անհրաժեշտ են մեր ժողովրդին: Հետևաբար մենք ամեն ինչ անելու ենք, որ բժշկությունը մաքսիմալ մոտենա ազգաբնակչությանը: Ամենակարևորը մենք մեր քայլերով գնում ենք այն ուղղությամբ, որ ժողովրդի վստահությունը դեպի մեր առողջապահությունը օրեցօր բարձրանա և բժշկական համակարգը մեծ հարգանք վայելի ժողովրդի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում