Ձնեմարդուն ոչնչացնելու 10 տարբերակների մասին տեսանյութ է հայտնվել աշխարհի խոշորագույն վիդեոհոսթինգում: Տեսանյութը պատրաստել է Thrash Lab ստեղծագործակա խումբը:
Նկարահանումները կատարվել են ԱՄՆ-ի Թահո լճի մոտակայքում գտնվող լեռներում: Ձնեմարդուն ոչնչացնելու «հերոսական» միջոցներից է նրա գլուխը կտրելը, նրան ձնեհավաք մեքենայով վրաերթի ենթարկելը, դահուկով բարձրությունից կատարված ցատկը և այլն:







































