Բեռլինում պաշտոնապես բացվում է «Կանաչ շաբաթ» տոնավաճառը, որտեղ կներկայացվի գյուղատնտեսական մթերքների և ծառայությունների հսկայական տեսականի: Ինչպես հաղորդում է Vesti-ն, աշխարհի խոշորագույն գյուղատնտեսական ցուցահանդեսին կներկայացվի շուրջ 1600 ցուցանմուշ աշխարհի 60 երկրներից:
78-րդ անգամ այս տոնավաճառը կդառնա գյուղատնտեսության բնագավառի քաղաքական գործիչների և մասնագետների հանդիպման վայր: Ենթադրվում է, որ տոնավաճառը կունենա 400,000 այցելու:
Ուրբաթ տոնավաճառ կայցելի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այցելուների համար տոնավաճառ-ցուցահանդեսը կբացվի հունվարի 18-ին, այն կաշխատի մինչև հունվարի 27-ը:









































