Sunday, 14 06 2026
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը

Փարիզում քուրդ ակտիվիստների սպանության հետևում հավանաբար կանգնած է Իրանը. քուրդ պատգամավոր

Մարդին մարզից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ Ահմեդ Թյուրքը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ: Ըստ նրա՝ Փարիզում 3 քուրդ կին ակտիվիստների սպանության հետևում հավանաբար կանգնած է Իրանը: Այս մասին գրում է MK-Turkey-ը:

Թյուրքը, որը վերջերս է հանդիպել Քրդստանի աշխատավորական կուսակցության ցմահ ազատազրկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ` բանակցելու ահաբեկիչների զինաթափման շուրջ, Իրանը մատնանշել է որպես սպանությունների հնարավոր պատվիրատու:

Թյուրքը հայտարարել է, որ այս անգամ սա թուրքական պետության ձեռքի գործը չէ, այլ այն երկրներից մեկի հատուկ ծառայությունների ձեռքի գործն է, որոնք չեն ցանկանում տեսնել Թուրքիային որպես մերձավորարևելյան տարածաշրջանի միակ առաջնորդ:

Նրա կարծիքով՝ քրդական հարցի լուծումը կարող է Թուրքիային դարձնել տարածաշրջանի թիվ մեկ տերություն: «Այդ իսկ պատճառով Իրանը կարող է պատասխանատվություն կրել այդ սպանության համար: Դա տեղի է ունեցել նաև նախկինում»,- հայտարարել է քուրդ քաղաքական գործիչը: Նա նշել է, որ իր հայտարարությունը ոչ թե մեղադրանք է, այլ կատարվածի հնարավոր վարկածներից մեկը:

Մի քանի օր առաջ թուրքական հեռուստաալիքներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ Թյուրքը հայտարարել էր, որ Օջալանն իրեն նախազգուշացրել է քրդական հարցի լուծման մեջ Իրանի հնարավոր բացասական դերի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում