14-16 տարեկան 5 երեխաներ, որոնք Թուրքիայի իշխանությունների կողմից ձերբակալվել են անցած հոկտեմբեին, հացադուլ անցկացնելուց հետո շարունակում են գտնվել Սիիրթ քաղաքի բանտում: BIANET-ի փոխանցմամբ՝ բանտարկության ընթացքում երեխաները սկսել են վնասել իրենց և վարքի հետ կապված այլ դրսևորումներ ցուցաբերել:
Amnesty International-ը 2010-ին Թուրքիայում երեխաների իրավունքների վերաբերյալ իր զեկույցում խորին անհանգստություն էր արտահայտել թուրք երեխաների իրավունքների պարբերաբար խախտման առնչությամբ, որոնք դրսևորվում են ձերբակալման, կալանման և դատավարական գործընթացում:
Չնայած Թուրքիայի հրեշային հակաահաբեկչական օրենքներում որոշակի փոփոխություններին` այս դեպքը հստակորեն ցույց է տալիս, որ Թուրքիան շարունակում է ձախողել իր պարտականությունները բանտարկված երիտասարդների հարցում:











































