Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի պաշտպան Մարսելոն խոսել է թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի մասին և նշել, որ համաձայն չէ նրա հասցեին հնչող քննադատությանը, տեղեկացնում է Sportsmole.co.uk-ը:
«Շատերը չեն հիշում, թե ինչ աշխատանք է կատարել Կասիլյասը երկար տարիների ընթացքում: Նա հաղթել է Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:
Կարծում եմ, որ նա իսկական վարպետ է: Նա մեզ վստահություն է ներշնչում»,- հայտարարել է Մարսելոն:






































