Wednesday, 10 06 2026
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Աշոտ Բլեյանը


– Պարոն Բլեյան, վերջին երկու ամիսների ընթացքում ԿԳՆ-ն դպրոցների տնօրենների հավաստագրեր ստանալու մրցույթ է անցկացնում` երկու փուլով: Ինչպե՞ս կգնահատեք, ո՞րն է դրա արդյունավետությունը:


– Եթե մի նախադասությամբ ասեմ` ՙանգիրի դպրոցը՚ իր պահանջին համապատասխանող տնօրեն կունենա: Ընդունենք, ամեն ինչ արվի շատ հետեւողական եւ ազնիվ: Դպրոցի տնօրեն կկարողանան աշխատել այն մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ ժամանակում անգիր անել, մտապահել եւ բարեխիղճ վերարտադրել մեծ քանակությամբ իրավական տեղեկություններ: Սովորողների գիտելիքների թեստավորման կենտրոնին (ԳԹԿ) զուգահեռ, առաջանում է հանրակրթական դպրոցների, հետագայում գուցե եւ այլ կրթական հաստատությունների ղեկավարների գիտելիքների ստուգման համակարգ, որով զբաղված է Կրթության եւ գիտության նախարարությունը: Վերջին շրջանում կրթության մասին հիմնական խոսակցությունները սրա շուրջ են: Եթե սրան ավելացնենք նաեւ ուսուցիչների ատեստավորման (գիտելիքների ստուգման) ստեղծվող համակարգը, Կրթության նախարարության պետական տեսչության եւ լիցենզավորման գործակալության ստուգման ընդարձակվող ծավալն ու գործառույթները, ապա կրթության նախարարությունն իր ողջ ներուժը սպառում է համակարգը վերից վար քննելու, հսկելու վրա: Ի՞նչ կշահի սրանից բաց հասարակությունը եւ զարգացող անհատը, որպես նոր կրթության պատվիրատու… Ի՞նչ ներարկում կունենա սրանից այս նոր կրթական պատվերի թելադրանքով գործող ուսումնական հաստատությունը… Բարեփոխումների այս փուլում, երբ առաջին պլան են մղվում բովանդակային-կառուցվածքային փոփոխությունները (առաջանում են հիմնական, ավագ դպրոցների ինքնուրույն եւ ամբողջական ցանցեր), ենթադրվում է, որ հասարակությունը եւ կրթական համակարգը կարիք ունեն նոր որակի կրթության կազմակերպիչների` ընդունակ, նախաձեռնող, համարձակ ծրագիր կրող եւ իրականացնող մենեջերների: Այս ճանապարհո՞վ են գալու: Արդեն հավաստագիր ստացած անձինք այսպիսի՞ն են:


– Ստացվում է` սա աննպատակ եւ անարդյունավե՞տ քաղաքականություն է:


– Ի՞նչ խնդիր ես դնում, ի՞նչ խնդիր ես լուծում, արդյունքում ի՞նչ ես ուզում ունենալ: Ես պնդում եմ, որ հանրակրթական համակարգը իր միջոցներով` նախեւառաջ ղեկավար, կադրային բազայով, անկարող է լուծել մոտ ապագայի խնդիրները եւ շարունակում է զբաղվել ինքն իրեն վերարտադրելով, զարգացման սահմանափակ, նյութական եւ մտավոր ռեսուրսները մսխելով գոյապահպանության համար դաժան պայքարում: Այս ճանապարհով հանրակրթության լիդերների նոր որակ, ներարկում չենք ունենա: Հանրակրթության մասին օրենքով արդեն դպրոցի ղեկավարին ներկայացվում են պահանջներ` բարձրագույն կրթություն, վերջին տասը տարին յոթ տարվա գիտամանկավարժական աշխատանքի անընդհատ փորձ, այսինքն` խիստ պահանջեր են դրված: Հիմա եթե այս քննական համակարգով բարեխիղճ, անգիր անողը գալիս, անցնում է մրցույթը, ստանում ղեկավարման հավաստագիր, հետո էլ դպրոցական խորհրդի կողմից ընտրվում տնօրեն հինգ տարի ժամկետով, ի՞նչ է փոխվելու:


– Շատ տնօրեններ դժգոհում են բանավոր փուլից: Շատերն էլ փաստում են, որ այս ամենը կոռուպցիայի նոր աղբյուր է, քանի որ գիտենք, թե հիմա տնօրեն դառնալու համար ինչքան գումար է անհրաժեշտ:


– Հայաստանյան հասարակության զարգացման այս փուլում` անուժ, վերից վար կոռումպացված, շփոթված եւ անհեռանկար, բոլոր տեսակի քննությունների ճանապարհը շեղող եմ համարում, որով առաջին հերթին կարող, անկախ անհատների ճանապարհն է փակվում: Այն մարդու, ում դու քո քաղաքականության միջոցով պիտի փնտրեիր, գտնեիր, հարկ եղած դեպքում համոզեիր, պայմաններ ստեղծեիր դպրոց բերելու համար, ղեկավարի կամ ուսուցչի տեսքով: Իբր կարող մարդիկ այնքան շատ են, որ այսպիսի քննությունների միջոցով ընտրություն ես կատարում: Բայց այս ձեւը ՙանգիրի դպրոցի՚ գործող տնօրենին ու հավակնոտ ուսուցչին, ծնողին շատ լավ դաս էր: Իրենց գործն էին դարձրել երեխաներին անընդհատ քննելը, անգիրը ստուգելը, մտապահելը, ստուգողական հանձնարարություններ տալը առաջին դասարանից մինչեւ բուհի ընդունելության քննություններ: Դե հիմա եկեք ինքներդ քննվեք, նույն սթրեսն ապրեք, նույն ձախողումը: Կրթության բարեփոխման խնդիրը պետք է դառնա սովորողի, ուսուցչի, տնօրենի կարողությունների բացահայտումը, դրսեւորումը եւ զարգացումը բոլոր առումներով: Եվ մեդիան ստեղծագործող անհատի ձեռքին կգործի որպես ինքնակրթության հզոր միջոց:


– Իսկ անհատն այսօր այդպիսի խնդիր դնո՞ւմ է:


– Հենց անհատն է դնում: Շատ փոփոխվող է այն իրականությունը, որում մենք ապրում ենք: Այս իրականության մեջ մեծ երեւակայություն է պետք հավատալու համար, որ կարելի է հաղթահարել այս փակուղին: Եվ կրթությունն ինքը պետք է խթանի մարդու երեւակայության զարգացումը, կարող եւ ակտիվ դարձնի իր կյանքի բարդացող ու փոփոխվող խնդիրները լուծելու: Մեր ժամանակին անհրաժեշտ են ամբողջական, ակտիվ ու ստեղծագործ անհատներ: Ահա խնդիր, որի լուծմամբ մենք այսօր զբաղված ենք կրթահամալիրում:


– Աշակերտ-մանկավարժ հարաբերությունների ճանապարհին ի՞նչ օրենքներ եք մշակում: youtube-ում հայտնված ծեծող մանկավարժները հենց երեւակայություն չունենալու արդյո՞ւնք են:


– Թվում է` մեդիան մեղավոր էր, բայց մեդիան բացեց, վարագույրը բացվեց, ասաց` տեսեք իրականությունը: Ի՞նչ է` չգիտե՞նք ինչ հասարակությունում ենք ապրում, ի՞նչ է` դպրոցն այդ հասարակության մասը չի՞:  Youtube-ում հայտնվում են ընդամենը դեպքեր, իրականությունը շատ ավելի տխուր է, մռայլ: Մեդիան սովորողի, ուսուցչի եւ ծնողի ձեռքին կարող է լուսավորել դպրոցական հասարակության ստվերը, դարձնել այն բաց համայնք: Իսկ մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է: Տնօրենին թվում է, թե դպրոցն իր տնամերձն է, որ իշխանությունն իրեն է շնորհել: Ինքը հասարակական պատվերը, հասարակական հսկողությունը մինչեւ վերջ չի էլ ընդունում:


– Տեսեք, նույն հասարակական դժգոհությունը եղավ մարտի 8-ից առաջ, երբ վեցերորդ դասարանցիներից հավաքեցին 8000 դրամ, հստակ դրվեց, նախարարությանը տեղեկացրին, եղավ հասարակական ճնշում, բայց սայլը տեղից չշարժվեց:


– Ամեն անգամ ինձ` որպես կրթահամալիրի տնօրեն դժվար է կոնկրետ փաստերից խոսել, իմ կարգավիճակն ինձ դա թույլ չի տալիս: Ինչո՞ւ եք շրջանցում անշրջանցելին: Ուսուցիչը նախեւառաջ ինքնապահպանության սոցիալական խնդիր է լուծում: Ես չեմ պաշտպանում, բայց 80.000 դրամ ստացող ուսուցչին` առանց հեռանկարի, այս գնաճի պայմաններում` առանց կացարանի, ինչի՞ եք մղում կամ ի՞նչ եք պահանջում. ո՞ր իրավունքով: Հասարակական կյանքը` դպրոցի եւ ուսուցչի գլխավոր պատվիրատուն, պիտի փոխվի: Ուսուցիչը հասարակական- իշխանական մշտական եւ կոնկրետ աջակցության կարիք ունի: Կոնկրետ օրինակով ասեմ: Քաղաքապետարանի վերջին որոշումը` մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին: Խորհրդային շրջանում անգամ ծնողների մեծ մասը օրինական վճարում էր երեխայի մանկապարտեզի սննդի համար: Տգեղ սոցիալիզմը, երբ դայակը 35 հազար դրամ, իսկ դաստիարակը լրիվ օրվա համար առավելագույնը 65000 դրամ աշխատավարձ է ստանում` ի՞նչ բացատրություն ունի, ո՞ւմ շահերից է բխում: Եթե կան միջոցներ, գոնե կրկնապատկեք դայակի, դաստիարակի, վարիչի աշխատավարձը, որ նրանց սոցիալական կախվածությունը ծնողից մի փոքր մեղմանա, որ ավելի արդար համայնք դառնա նախադպրոցական հաստատությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում