ԵՄ դատարանը պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը բացառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ դատարանում եկել են եզրակացության, որ ՀԱՄԱՍ-ի դեմ մեղադրանքները հիմնված են ոչ թե շարժման գործողությունների վերլուծության, այլ համացանցում և ԶԼՄ-ներում տարածված պնդումների վրա: Կազմակերպության դեմ սահմանափակող միջոցառումներն ուժի մեջ կմնան երեք ամսվա ընթացքում:
ԵՄ-ն ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական ցուցակում էր ներառել 2003 թվականին: Պաղեստինյան իսլամիստական կազմակերպությունն արգելված է նաև Հորդանանում: Մեծ Բրիտանիան և Ավստրալիան, ի տարբերություն Իսրայելի, Կանադայի, ԱՄՆ-ի ու Ճապոնիայի, ահաբեկչական են համարում միայն շարժման ռազմական թևը:












































