Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլում կայացավ «Արսենալ» և «Սուոնսի» թիմերի խաղի վերախաղարկումը:
Քանի որ առաջին խաղում հաղթողը ի հայտ չէր եկել, անհրաժեշտ էր ևս մեկ խաղ անցկացնել: Խաղն անցավ բավականին հավասար պայքարում:
Խաղի միակ գնդակը խփվեց միայն 86-րդ րոպեին Ջեք Ուիլշիրի ջանքերով: Այսպիսով, «զինագործները» դուրս են գալիս մյուս փուլ:
«Արսենալ» – «Սուոնսի»՝ 1:0
Գոլը՝ Ուիլշիր, 86՛