Անկարան պատրաստվում է Թուրքիայի արևելքում բռնության նոր ալիքի: Երեկ երեկոյան Փարիզից Դիարբեքիր (Թուրքիայի արևելք)են տեղափոխվել Քրդստանի աշխատավորականկուսակցությանանդամերեքակտիվիստուհիներիաճյունները: Այսմասինհաղորդում է Tarafթերթը:
Կանանցսպանությունըցնցել է Թուրքիան: Փարիզում քուրդ էմիգրանտները նրանց ուղեկցել են բազմաթիվ պատվո արարողություններով: PKK-ի դրոշներով փաթաթված երեք դագաղները տեղափոխել են հիմնականում կանայք:
Թուրքիայում զոհվածների աճյունները դիմավորել է «Խաղաղություն և ժողովրդավարություն» խորհրդարանական կուսակցության առաջնորդների պատվիրակությունը: Այդ կուսակցությունը մեջլիսում հանդես է գալիս որպես քուրդ ժողովրդի շահերի պաշտպան:
Կանանց մարմինները առաջին հերթին տեղափոխվել են դիահերձարան, այսօր կեսօրին կսկսվի նրանց հրաժեշտի արարողությունը, որից հետո նրանց մարմինները կտեղափոխվել թուրքական Քրդստանի քաղաքներ, որտեղ ծնունդենառել նրանք:
Անկարան մտավախություն ունի, որ կանանց հուղարկավորությունը կարող է երկրի արևելքում ուղեկցվել բռնություններով: Ոստիկանությունը նախապատրաստվում էսգո արարողությանը՝ բերվելով մարտական պատրաստվածության:
Աճյունների տեղափոխման նախօրեին Էրդողանը զգուշության և սադրանքներին չենթարկվելու կոչ է հնչեցրել:












































