Աբու Դաբիի Սաադիյատ կղզում (ԱՄԷ) պաշտոնապես սկսել են կառուցել աշխարհին հայտնի Լուվրի մասնաճյուղը: Arabtec շինարարական ընկերությունը խոստանում է աշխատանքն ավարտել 2015-ի սկզբին: Այս մասին հայտնում է saphirnews.com ֆրանսալեզու տեղեկատվական պարբերականը:
Աբու Դաբիում Լուվրի մասնաճյուղի բացումն ԱՄԷ-ի և Ֆրանսիայի միջազգային մշակութային համագործակցության մաս է: Աբու Դաբիի էմիրաթին կից զբոսաշրջային զարգացման և ներդրումների ընկերության (TDIC) հաղորդագրությունների համաձայն՝ Լուվրի մասնաճյուղի շինարարությունը կարժենա ավելի քան $650 մլն:
Թանգարանի ճարտարապետական ծրագրով զբաղվել է հայտնի ճարտարապետ Ժան Նուվելը:
Փորձագետների կանխատեսմամբ՝ Լուվրի մասնաճյուղի տարածքը կլինի 24 000 քմ:
Սաադիյատ կղզու մշակութային զարգացման նախագիծը համարվում է ԱՄԷ կառավարության ամենամեծ ու ամենաթանկ մշակութային նախագիծը: Սպասվում է, որ նախագիծը կարժենա $30 մլրդ:







































