Հղիությունը մթության մեջ անցկացնելու դեպքում երեխան հավանաբար ամբողջովին կույր կծնվի, քանի որ մոր օրգանիզմով անցնող լույսը հարկավոր է երեխայի անոթների և լույսի նկատմամբ զգայուն նեյրոնների նորմալ զարգացման համար: Այս մասին Nature ամսագրում գրում են կենսաբանները:
«Այս հայտնագործությունը փոխում է աչքի ցանցաթաղանթի զարգացման մասին մեր պատկերացումները: Մենք կարողացել են գտնել բջջային հատուկ մեխանիզմ, որը արձագանքում է լույսին և ցանցաթաղանթի ներսում կառավարվում է նեյրոնների թվով: Այս գործընթացն ազդում է աչքի անոթների զարգացման վրա, ինչպես նաև կապված է տեսողության օրգանների մի շարք հիվանդությունների հետ»,-հայտարարել է հոդվածի հեղինակներից մեկը՝ Ռիչարդ Լանգը:
Ինչպես բացատրում են գիտնականները, աչքի թաղանթը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվում պտղի զարգացման ընթացքում: Հղիության վերջին շաբաթներում հայտնվում են լույսի նկատմամբ գերզգայուն բջիջներ: Գիտնականները մկան պտղի աչքից մի փոքր կտոր են վերցրել, և դրա ուսմնասիությունները պարզել են, որ ցանցում ակտիվ են ոչ միայն աճի և զարգացման բջիջների գեներ, այլև ԴՆԹ-ի որոշ հատվածներ, որոնք արձագանքում են լույսին:
Կենսաբանները զգուշացնում են, որ այս գեները կարող են կարևոր դեր խաղալ երեխայի զարգացման համար:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ մթության մեջ մեծացած երեխաները տառապում են թաղանթի նույնատիպ հիվանդություններով:









































