Հունվարի 16-ին, ժամը 19.01-ին ահազանգ է ստացվել, որ Բյուրական-Աշտարակ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Աշտարակ-բյուրական ավտոճանապարհի 15-րդ կմ-ում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Հարություն Բալոյանին պատականող «Մերսեդես» մակնիշի 34 rl 470 պետհամարանիշի ավտոմեքենան: Տուժածներ չկան:








































