Պակիստանի կառավարության առջև ցուցարարները բողոքի ակցիա են սկսել։ Նրանք վրդովված են Աֆղանստանի հետ սահմանամերձ շրջաններում 18 մարդու սպանության փաստով:
Հայբար-Պահտունհվա նահանգից հազարավոր մարդիկ եկել են Փեշավար` բերելով իրենց հետ զոհերի դիակները:
Ցուցարարները պնդում են, որ իրենց հարազատների սպանությունների հետևում կանգնած են երկրի անվտանգության ուժերը: Պաշտոնյաները կտրականապես հերքում են այս տեղեկատվությունը:
Ցուցարարները հայտարարել են Փեշավարում մինչև անվտանգության երաշխիքներ ստանալը մնալու իրենց մտադրության մասին: Նրանք նաև պահանջում են, որպեսզի բանակը հեռանա այն տարածքից, որտեղ իրենք միջկլանային խնդիրներ են լուծում` ցեղային ավանդույթներին համապատասխան:








































