Բոդե Միլերը՝ դահկասահքի մրցաշարի աշխարհի կրկնակի չեմպիոնը, որն անցած տարի ծնկի վիրահատության է ենթարկվել, որոշում է կայացրել բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը՝ անհրաժեշտ վերականգնումն ստանալու համար:
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Միլերը պատրաստ է զոհաբերել այս մրցաշրջանը հանուն Սոչիի Օլիմպիական խաղերի:
«Այս որոշումն ինձ համար դժվար կայացվեց, բայց հանգստանում եմ, երբ հիշում եմ հաջորդ մրցաշրջանի մասին»,- ասել է Միլերը: