Թուրքական Zamanթերթիփոխանցմամբ, Թուրքիան վերջին երկու տարիների ընթացքում մեծ հաջողություններ է արձանագրել ծխելու դեմ պայքարում:
Նշվում է, որ 2008 թվականի համեմատ`նախորդ տարի ծխողների քանակը Թուրքիայում կրճատվել է ավելի քան 2 միլիոնով: 2008 թվականին Թուրքիայում 15 և ավելի տարեկան ծխող անձանց թվաքանակը կազմել է 16 միլիոն մարդ, մինչդեռ 2010 թ-ին այդ ցուցանիշը կազմել է 14 միլիոն մարդ:
Եթե 2009 թվականին Թուրքիայում սպառվել է 107 միլիարդ ծխախոտ, ապա նախորդ տարի այդ ցուցանիշը նվազել է մինչև 93 միլիարդի:
Այդպիսի արդյունքների հասնել հաջողվել է հակածխախոտային լայն քարոզչության շնորհիվ: Դրանով հիմնականում զբաղվում է 120 անձանցից ստեղծված հատուկ խումբը, որն առաջիկայում կհամալրվի ևս 80 անձանցով:
Հիշեցնենք, որ Թուրքիայի բնակչությունը կազմում է 74 միլիոն մարդ, իսկ առողջապահական ոլորտի բարեփոխումները վերջին շրջանում գտնվում են վարչապետ Էրդողանի մեծ ուշադրության ներքո, ինչում փոքր դեր չեն խաղում հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:







































