Բրիտանացի գիտնականները պնդում են, որ սուրճի ծառի տերևներից պատրաստված թեյը հիանալի ըմպելիք է: Այն դասական թեյից շատ դառը չէ և սովորական սուրճից քիչ ավելի թունդ է, պարունակում է օգտակար նյութեր, որոնք կանխում են շաքարախտն ու սրտային հիվանդությունները:
Հետազոտության հեղինակը նշել է, որ 7 տեսակի սուրճի ծառերի տերևները պարունակում են մանգիֆերին` բուժիչ միացություն, որն օժտված է հակաբորբոքային և հակաօքսիդանտային հատկություններով, որն էլ պաշտպանում է ուղեղի նեյրոնները և իջեցնում է խոլեստերինի մակարդակը:
Գիտնականները հույս ունեն, որ իրենց հայտնաբերած՝ սուրճի տերևներից թեյը, որն ունի թեթև համ, կարող է մրցակցել կանաչ և սև ավանդական թեյերի և սրճային ըմպելիքների հետ: Վկայություններ կան, որ այդ ըմպելիքն արդեն հայտնի է Եթովպիայում, Հարավային Սուդանում և Ինդոնեզիայում: Իսկ Անգլիայում, որտեղ այսպիսի թեյ օգտագործում էին դեռևս 14-րդ դարում, այն այդպես էլ ժողովրդականություն չվայելեց։









































