Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը պաշտոնական հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ինքը երբեք բացասական չի արտահայտվել Մեսսիի ու Ռոնալդուի մասին:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում վերջերս լուրեր էին շրջանառվում, թե Զլատանն ասել է. «Թող Մեսսին չորրորդ «Ոսկե գնդակ»-ն ունենա, ես գոնե կարողանում եմ առանց արկղի վրա կանգնելու ավտոմատից շոկոլադ գնել»:
«Մեսսիի ու Ռոնալդուի մասին ես կարող եմ միայն դրական կարծիք ասել: Երբեք հարցազրույց չեմ տվել, որում բացասական եմ արտահայտվել նրանց մասին: Զարմացած ու զայրացած եմ: Միշտ հարգել եմ ֆուտբոլը, թիմակիցներիս ու հակառակորդներիս: Դա միշտ է այդպես լինելու»,- ասել է Իբրան:






































