«Մթնշաղային սագայի» աստղեր Քրիստիան Ստյուարտը և Ռոբերտ Փաթիսոնը միավորվելուց մի քանի ամիս անց կրկին բաժանվել են՝ հաղորդում է The Sun տաբլոիդը: Բաժանման նախաձեռնողը կրկին Ռոբերտ Փաթիսոնն է, ով Ստյուարտին առաջարկել է ուղղակի ընկերներ մնալ:
Ստյուարտի և Փաթիսոնի 2012թ.-ի աղմկահարույց բաժանումից հետո, որը տեղի էր ունեցել Ստյուարտի և «Սպիտակաձյունիկն ու որսորդը» ֆիլմի 42-ամյա ամուսնացած ռեժիսոր Ռուպերտ Սանդերսի սիրավեպի պատճառով, «Մթնշաղերի» աստղերը, այնուամենայնիվ, միավորվել էին: Սակայն, ինչպես պարզվեց, ոչ երկար ժամանակով:
The Sun-ը գրում է, որ Քրիստիան Ստյուարտը պատրաստվել է սիրելիին ուղեկցել «Ոսկե գլոբուսի» արարողությանը, որտեղ նա հայտարարելու էր «Լավագույն սցենար» անվանակարգի հաղթողին, սակայն Ռոբերտը գերադասել է գնալ առանց նրա, իսկ հետո սիրելիին լուրջ խոսակցության է հրավիրել և հայտնել, որ ավելի լավ է` իրենք ընկերներ մնան:











































