Բեռնատարը, որը կենդանիներին տեղափոխում էր չինական սրճարաններ ու ռեստորաններ, վթարի է ենթարկվել, ինչը թույլ է տվել անխուսափելի մահից փրկել հարյուրավոր կատուների: Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կամավորները փրկել են կենդանիներին` հայտնում է lifenews.ru-ն:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններից մեկը տեղական սոցցանցի միջոցով որոշել է այդ խնդրի շուրջ մարդկանց ուշադրությունը գրավել: Նրա խնդրանքին արձագանքել են մոտակա բնակավայրերի կամավորները:
Բեռնատարի վարորդը ստացել է լուրջ վնասվածքներ ու տեղափոխվել մոտակա հիվանդանոց՝ բժշկական օգնություն ստանալու:
Շատ կենդանիներ սատկել են՝ չհասնելով նշանակված վայրը: Նրանք սատկել են արկղերում տարածության պակասի պատճառով:
Չինաստանում սնահավատները համոզված են, որ սննդի մեջ կատվի ձագի առկայությունը դժբախտություն է բերում, այդ իսկ պատճառով շատ գյուղացիներ կատուներին կերակրում են բրնձով` մինչև նրանք դառնան 1 տարեկան, իսկ հետո վաճառում են՝ 1 կգ-ի դիմաց ստանալով 3 դոլար:
Ժողովրդականություն վայելող ուտեստին անցած տարի Չինաստանում զոհ է գնացել 4 մլն կատու:












































