Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Իտալիային մեղավոր է ճանաչել բանտարկյալների իրավունքները խախտելու ու նրանց հետ անմարդկային ձևով վարվելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «Գոլոս Ռոսիա»-ն:
Դատարանը բավարարել է իտալական երկու տարբեր բանտերի 7 բանտարկյալների ներկայացրած միջնորդագիրը, որոնք դժգոհել էին, որ 3 հոգով գտնվում են 9 քմ մակերեսով բանտախցում:
Ստրասբուրգը 100 հազար եվրոյով տուգանել է Իտալիային` կառավարությանը ներկայացնելով վերջնագիր և պարտավորեցնելով հաջորդ տարվա ընթացքում բարելավել բանտերում պայմանները:







































