ԱՄՆ բնակչուհին որոշել է բջջային հեռախոսի տեսախցիկով պատկերել սեփական սիրտը փոխպատվաստման բարդ վիրահատությունից հետո:
«Մի քանի տարի առաջ բժիշկները նրան ծանր լուր են հայտնել՝ ախտորոշել են սրտի քաղցկեղ: Բուժաշխատողները նրան փաստի առաջ են կանգնեցրել: Միակ բանը, որ կարող էր փրկել նրա կյանքը, սրտի փոխպատվաստումն էր»,- նշել է աղջկա ընկերուհիներից մեկը:
Բարեբախտաբար, մի քանի ամիս անց բժիշկները դոնոր են գտել և նախապատրաստել են փոխխպատվաստման: Հաջող բժշկական միջամտությունից հետո ամերիկուհին խնդրել է բուժաշխատողներին՝ թույլ տալ նկարահանվել սեփական սրտի հետ: Նա այդ լուսանկարը տեղադրել է համացանցում:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ բժիշկները նկարահանում են իրենց հիվանդների կյանքի կարևոր իրադարձությունները:
26-ամյա Կատյա Ռոուին հրաժարվել է հղիության արհեստական ընդհատումից, երբ բժիշկները նրան ցույց են տվել արգանդում ժպտացող երեխային:











































