Համացանցի ուշադիր օգտատերերը սոցիալական ցանցերում Google ընկերության նկատմամբ մեղադրանքներ են տարածել, որոնց համաձայն՝ ընկերության աշխատակիցները մասնակից են եղել աֆրիկյան Բոթսվանա երկրում ավանակի սպանությանը:
Կասկածների համար պատճառ են հանդիսացել Google ընկերության հատուկ Street View ծառայության լուսանկարները, որոնք հնարավորություն են տալիս ամբողջ աշխարհով մեկ տեսնել քաղաքների փողոցները:
Մի շարք լուսանկարներ պատկերել են Բոթսվանայի փողոցով զբոսնող ավանակի այն ժամանակ, երբ նրա վրայով անցել է Google-ի բեռնատարը, որի վրա տեսախցիկներ են ամրացված եղել:
Հաջորդ կադրերում կենդանին անշունչ ընկած է եղել փոշու մեջ, ինչն էլ մեղադրանքների պատճառ է դարձել:
Google-ի ներկայացուցիչները անմիջապես պատասխանել են մեղադրանքներին և կտրականապես մերժել պնդումները, թե իրենց աշխատակիցները կարող էին վնասել կենդանուն:
Բոթսվանան երկրորդ երկիրն է Աֆրիկայում ՀԱՀ-ից հետո, որը յուրացվել է Google-ի Street View ծառայության կողմից:







































