Թուրքիայում հակապետական կառույցները պատասխան կտան ժողովրդի ու պատմության առաջ՝ ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով Zaman թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըի ձերբակալությունը, ով մեղադրվում է Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ կապերի մեջ:
Այդ հայտարարությունը նա արել է թուրքական մեդիա ոլորտի ներկայացուցիչների և պաշտոնատար անձանց շարքում ոստիկանության հետապնդումների արդյունքում 27 մարդու ձերբակալությունից հետո: Ձերբակալություններ էին կատարվել 13 քաղաքներում: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
«Պետական հաստատություններ ներթափանցողներն ու նախագահին և վարչապետին գաղտնալսողները պետք է հասկանան, որ իրենց գործողություններն ունեն հետևանքներ»,- ասել է նա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ:
«Մենք պարտավոր ենք պաշտպանել ազգային շահերը, որոնք մեզ հանձնարարված է պահպանել մինչև վերջ»,- ասել է նա:
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ սպասվում է, որ Թուրքիան կդիմի Ինտերպոլ՝ Գյուլենին վերադարձնելու համար, ով ներկայում գտնվում է ԱՄՆ-ում: