«Ֆերրարի»-ն «Ֆորմուլա-1»-ի 2013թ. մրցաշրջանի համար նախատեսված նոր բոլիդը կներկայացնի փետրվարի 1-ին: Այդ մասին հայտարարել է «Սկուդերիա»-ն նախագահ Ստեֆանո Դոմենիկալին՝ Wrooom ավանդական փառատոնի ժամանակ, որն իրականացվում է «Ֆերրարի»-ի հովանավոր Philip Morris International ընկերության օգնությամբ: Բոլիդը կներկայացվի Մարանելլոյում:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին նոր բոլիդը կներկայացնի նաև «Ֆորս Ինդիա»-ն: «Մաքլարեն»-ը նոր մեքենան կներկայացնի հունվարի 31-ին, «Զաուբեր»-ը՝ փետրվարի 2-ին, «Ռեդ Բուլլ»-ը՝ փետրվարի 3-ին: