Լոնդոնի Ուոքսհոլ թաղամասում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Վթարի վայրում հրդեհ է բռնկվել, փրկարարները տարհանում են մարդկանց:
Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը բախվել է շինարարական կռունկին, որը տեղակայված է եղել The Tower անունը կրող շինության տանիքում: Հատկանշական է, որ շենքը գտնվում է Մեծ Բրիտանիա MI6 հետախուզական գրասենյակից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
Հայտնի է դարձել նաև, որ վթարի է ենթարկվել Agusta 109 ուղղաթռիը: Sky News-ի տվյալներով՝ ուղղաթիռում եղել է միայն օդաչուն:
Զոհվածների կամ տուժածների մասին պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա: