Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ուժգին պայթյուն է որոտացել է: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-երը, պայթյունը տեղի է ունեցել Չարահի-է-Սադարաթ թաղամասում՝ օտարերկյա պետությունների դեսպանատների հարևանությամբ:
Տեղի Khaama Press պարբերականի տվյալներով՝ պայթյունն իրականացվել է Քաբուլի նոր մասում՝ երկրի ՆԳՆ, քաղաքային ոստիկանության վարչության և Ազգային անվտանգության գլխավոր վարչության շենքերի մոտ:
Նախնական տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը հարձակվել է Աֆղանստանի Ազգային անվտանգության գլխավոր վարչության շենքի վրա, որին հաջորդել է փոխհրաձգություն:
Զոհերի և վիրավորների մասին տեղեկատվություն դեռևս չկա:











































