Հնդկաստանի բնակչուհի Ռաջ Շարմը 60 տարեկան է: Այդ վեց տասնամյակի մեծ մասը՝ 46 տարին, նա նվիրել է հարազատ քաղաքի տարբեր էկոլոգիական խնդիրների լուծմանը: Նա զգալի ներդրում ունի 40 այգիների կանաչապատման հարցում. իր ձեռքով տնկել է 400,000 ծառ: Դրանց մի մասը տնկվել է կնոջ տան մոտակայքում:
«Այս ծառերը կարծես իմ երեխաները լինեն, ես դրանք մեծացրել եմ, ինչպես իմ երեխաներին»,- նշում է նա:
Ամեն օր նա հավաքում է մոտ 20 հնդկական ռուփի, որոնք հարկավոր են նրա էկոլոգիական նախաձեռնությունների ֆինանսավորման համար: Կինը մտադիր չէ բավարարվել ձեռք բերածով և պլանավորել է տնկել մինչև մեկ միլիոն ծառ:
«Ես կտակում գրել եմ, որ իմ երեխաները կարող են ժառանություն ստանալ միայն այն դեպքում, եթե իրականացնեն վաղեմի երազանքս՝ տնկեն մեկ միլիոն ծառ»,- ասել է նա:












































