«Ինտեր»-ի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հայտարարել է, որ դեռևս որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ:
«Բոլոր ֆուտբոլիստները պետք է լուծեն իրենց տրանսֆերային խնդիրները մինչև հունվարի վերջը, և ես բացառություն չեմ: Մի շտապեք ինձ որևէ ակումբ տեղափոխել: Կարճ ժամանակահատվածում ես պետք է կայացնեմ կյանքիս կարևորագույն որոշումներից մեկը: Սա գումարի խնդիր չէ: Այնպես որ` ես չեմ շտապում»,- իտալական լրատվամիջոցները մեջբերում են ֆուտբոլիստի խոսքերը:
Սնեյդերն իտալացի լրագրողներին հայտնել է նաև, որ չի պատրաստվում «Գալաթասարայ» տեղափոխվել:







































