Sunday, 14 06 2026
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ

Ներքաղաքական «մարդահամար»

Թեև Հայաստանի քաղաքական դաշտում հստակ ուրվագծվում են առաջատար քաղաքական սուբյեկտները, այդուհանդերձ վերջին ներքաղաքական իրադարձությունները և դրանց հանրային ընկալումն ու արձագանքները վկայեցին, որ Հայաստանն այսօր կանգնած է ներքաղաքական դաշտի «գույքագրման» անհրաժեշտության առաջ:

2008 թվականի «գույքագրումից» կամ մարդահամարից հետո իրավիճակը կրկին խառնվել է, և զգացվում է նոր «մարդահամարի» կարիք` հստակեցնելու համար, թե ով կա դաշտում և ինչ է իրենից ներկայացնում: Այդ պրոցեսը, սակայն, այսօր բավական դժվար է, քան ասենք` 2008 թվականին և ահա թե ինչու. 2008 թվականին կամ 2007 թվականի վերջին դաշտ փաստացի մտավ նոր սուբյեկտ` Լևոն Տեր-Պետրոսյանը, և մինչ բոլորը կհասկանային, թե ինչ է կատարվում, նա կարողացավ շատ արագ կատարել այդ «գույքագրումը» կամ «մարդահամարը», և դաշտում եղած սուբյեկտները միայն պոստֆակտում արձանագրեցին, որ իրենց հաշվել են ու դասակարգել: Նրանց մնաց միայն հաշտվել իրականության հետ, իսկ ով էլ որ փորձեց դիմադրել իրականությանը, ի վերջո հաշտությունն ավելի խայտառակ եղավ:

Խոսքը, օրինակ, Արթուր Բաղդասարյանի մասին էր, որն ավելի երկար մնաց ընդդիմություն, քան ասենք` Վազգեն Մանուկյանն ու Արտաշես Գեղամյանը, բայց որն ավելի խայտառակ ձևով վերածվեց իշխանության, քան հենց նույն Մանուկյանն ու Գեղամյանը: Դա իմիջիայլոց:

Իսկ վերադառնալով բուն խնդրին` պետք է փաստենք, որ այսօր դաշտում նոր սուբյեկտի մուտք չկա և մուտքի հավանականություն էլ չկա: Լավ է դա, թե վատ` առանձին խոսակցության թեմա է: Կամ ավելի ճիշտ` դա թեմա էլ չէ, քանի որ ունենք այն, ինչ ունենք, հետևաբար պետք է դիտարկենք մեր նպատակների համար եղած ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու հնարավորությունները: Բայց հենց այդ արդյունավետության համար էլ անհրաժեշտ է «գույքագրումը» կամ «մարդահամարը»:

Ստացվում է որոշակի փակ շղթա, որից օգտվողը կարող է միմիայն իշխանությունը լինել: Ըստ երևույթին, ելքն այն է, որ ամեն քաղաքական սուբյեկտ ինքն իրեն հաշվի, համարակալի, ինքն իր տեղը ճշտի և հստակ ներկայացնի, առանց «ոսկե միջինների», «կենտրոնների», «կառուցողական» կամ «շինիչ» տարբերակների: Պարզապես` ամեն մեկն ասի` ես սա եմ, սա են իմ մոտեցումները, սա է իմ պլատֆորմը, սա է իմ արժեհամակարգը, սա է իմ թիրախը: Այսինքն` թերևս ճիշտ կլինի օգտագործել «ինքնագույքագրում» կամ «ինքնահամար» հասկացությունները, իսկ այդ ամենից էլ հանրությունն ինքն իր համար կանի եզրակացություններ ու կիջեցնի պատվերներ:

Եզրակացությունների զգալի մասն, իհարկե, արդեն արված է և պատվերներ արդեն իջեցված են, բայց ամբողջական կամ լիարժեք պատկերից, ցավոք սրտի, դեռևս հեռու ենք: Եվ դա պետք է ընդունել, այլապես կստացվի ջայլամային մոտեցում:

Հասարակության այն կրիտիկական զանգվածը, որի անհրաժեշտության և որի դեպքում երկրում իրավիճակի փոփոխության անխուսափելիության մասին խոսվում է տարբեր ձևակերպումներով, ոճերով և տարբեր ինտոնացիաներով, լինելու է հենց պատկերի ամբողջականացման արդյունք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում