Թուրքիան մտադիր է զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը: Kanal7 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին ասել է այդ երկրի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների հարցերով նախարար Ֆիքրի Իշըկը:
Նրա խոսքով՝ Թուրքիան պետք է լիովին անկախ դառնա պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ինչը կարևոր է երկրի համար:
Վերջին տարիներին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը կենտրոնացած է սեփական արտադրության մշակման և արտադրության վրա:
Թուրքիայի ինքնապահովումը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 54% է: