Ահաբեկչության դեմ պայքարը չպետք է քաղաքականացնել և երկակի ստանդարտներ կիրառել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մուհամմադ Խազային՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջազգային հանրության հակաահաբեկչական գործունեությանը նվիրված քննարկումների ժամանակ ելույթ է ունեցել Չմիավորման շարժման անունից:
«Չմիավորման շարժումը միշտ աջակցել է ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ վճռական պայքարին և կարծում է, որ այդ ուղղությամբ ջանքերը պետք է ազատ լինեն քաղաքականացումից և երկակի ստանդարտներից: Հակառակ դեպքում դրանք կգնան սխալ ուղղությամբ, և ահաբեկչության դեմ պայքարի փոխարեն` բերրի հող կստեղծվի հանցագործների անպատժելիության համար»,- ընդգծել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ հակաահաբեկչական գործունեությունը պետք է հիմնված լինի միջազգային սերտ համագործակցության վրա, իսկ ՄԱԿ-ը դրանում պետք է «համակարգողի դեր» խաղա:








































