Բրիտանական խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատը հավանություն է տվել Շոտլանդիայի խորհրդարանին 2014-ին անկախության հանրաքվեի անցկացման իրավունքի տրամադրման մասին հրամանին: Այժմ փաստաթուղթը փոխանցվել է Լորդերի պալատի դիտարկմանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես նշել է Շոտլանիայի հարցերով նախարար Մայքլ Մուրը, թագավորության խորհդարանի վերին պալատի կողմից հավանության արժանանալուց հետո հրամանի հաստատումը թույլ կտա անցկացնել օրինական, ազնիվ և վճռական հանրաքվե: Դրա սկզբունքները ներառված են համաձայնագրում, որն անցած տարի ստորագրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնն ու Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սելմոնդը:
«Միացյալ թագավորության կազմում Շոտլանդիայի ճակատագրի որոշումը կդառնա կյանքում ամենակարևոր որոշումը, որը կընդունենք մենք՝ որպես շոտլանդացիներ»,-ընդգծել է Մուրը:








































