ՀԱԿ-ը չի մասնակցում նախագահական ընտրություններին և չունի նախկին հասարակական աջակցությունը, այդ դեպքում ո՞րն է իշխանության խնդիրը՝ ՀԱԿ-ին հարվածելու և թուլացնելու՝ «Առավոտի» դիտարկմանը ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց.
«Կարծում եմ, որ իշխանությունը լավ է հասկանում ՀԱԿ-ի կշիռն ու հնարավորությունները և, հետևաբար, մտահոգված է նաև հետընտրական գործընթացներով ու ՀԱԿ-ի՝ ավելի մեծ թափ հավաքելու վտանգով: Ես գտնում եմ, որ առ այսօր քաղաքական դաշտում իշխանությունների համար միակ վտանգավոր ուժը շարունակում է մնալ ՀԱԿ-ը, քանի որ իսկապես կարողանում է անհրաժեշտ պահին ունենալ լայն մասսաների բանակը՝ որպես աջակից»:







































